Սրտի անբավարարությունը՝ մանրէների կենսագործունեության կողմնակի արգասիքի արդյունք

23:43   28 հոկտեմբերի, 2014

Մարդու օրգանիզմում բազմաթիվ՝ բջիջների թիվը 10 անգամ գերազանցող մանրէներ կարող են ապաստան գտնել, որոնց մեծամասնությունը աղիներում են օրգանիզմին ներդաշնակ կենսագործունեություն ծավալում՝ ընդունելով այն ամենը, ինչով սնվում ենք եւ նյութափոխանակության ու էներգիա արտազատման գործընթացը կարգավորում: Բայց երբ համակեցությունը խաղաղ չէ, նրանց կենսագործունեության կողմնակի արգասիքներից մեկը, ինչպես Քլիվլենդի կլինիկան ներկայացնող գիտնականներն են պարզել, կարող է սրտի առողջության նկատմամբ բացասական ազդեղություն ապահովել, հաղորդում է Medical Daily-ն:

Խոսքը, մասնավորապես, եռմեթիլամին N-օքսիդի մասին է, որը մանրէների՝ կենդանական ծագմամբ սննդատեսակների՝ տավարի մսի, ձկնեղենի, հավի մսի, կաթի եւ պանրի բաղադրության մեջ առկա՝ կարնիտին անվամբ հայտնի ամինաթթվով սնման արդյունքում է ի հայտ գալիս: Մարդու օրգանիզմը կարնիտինի սեփական պաշարը ստեղծելու եւ էներգիայի արտազատման նպատակով գրեթե յուրաքանչյուր բջջի կառույցում պահպանության հանձնելու հատկություն ունի, այնպես որ, ինչպես ընթացիկ հետազոտության շրջանակում է պարզվել, մանրէների կենսագործունեության արդյունքում ի հայտ գալու պարագայում հավելյալ եռմեթիլամին N-օքսիդը կարող է, արյան հոսք անցնելով, խցանումների առաջացման եւ սրտի անբավարարության ու մի շարք այլ վտանգավոր հետեւանքների հանգեցման պատճառ դառնալ:

«Անչափ ոգեւորված եմ՝ հասկանալով, որ արյան մեջ եռմեթիլամին N-օքսիդի բաղադրության ստուգմամբ կարելի է ոչ միայն սրտի առողջության տեսանկյունից բարձր ռիսկի ենթարկվող եւ առավել ագրեսիվ վերահսկողության կարիք ունեցող հիվանդներին վեր հանել, այլ նաեւ, հետագա ռիսկերը նվազեցնելու նպատակով, սննդակարգի համապատասխան փոփոխությունների վերաբերյալ հստակ ուղեցույց սահմանել», - նշել է դոկտոր Վիլսոն Թանգը՝ Միլերի ինստիտուտի սրտանոթային հիվանդությունների բաժանմունքից:

Հետազոտության շրջանակում գիտնականները 5 տարի շարունակ սրտի անբավարարությամբ տառապող 720 հիվանդների առողջական վիճակին են հետեւել՝ պարզելու համար, որ արյան մեջ եռմեթիլամին N-օքսիդի ցածր բաղադրություն ունեցող մասնակիցների շրջանում, ի համեմատություն կենդանական ծագմամբ հարուստ սննդակարգի հետեւողների, մահացության նշանակալիորեն ցածր ցուցանիշ է գործում: 

Ճիշտ է՝ հետազոտությունը հեղինական փորձագետներն ամենեւին չեն պնդում, թե մսի օգատգործումից լիովին հրաժարվել է պետք, բայց եւ հիշեցնում են, որ, ինչպես եւ բազմաթիվ նախընթաց հետազոտությունների արդյունքում է ապացուցվել, կարմիր մսի սպառումը սահմանափակման կարիք է զգում:

ԱՄՆ-ի՝ սրտի անբավարարությամբ տառապող բնակիչների թիվը շուրջ 5,1 մլն-ի է հասնում: Ժամանակի ընթացքում զարգացում ստացող խանգարումը սրտամկանի թուլությամբ է բնորոշվում, ինչը կարող է մարմնի որոշ հատվածների ուղղությամբ մղվող արյան ծավալների կրճատման հանգեցնել: Արդյունքում վերջույթներն այտուցվում են, եւ շնչառության հետ կապված լուրջ՝ ուժասպառություն պատճառող խնդիրներ են ի հայտ գալիս:



© NEWS.am Medicine