Ինչպե՞ս է կատարվում լրացուցիչ անցուղու աբլյացիան

15:04   30 հոկտեմբերի, 2014

Առիթմիաների տարբեր տեսակներ կան, եւ դրանց մի մասը ոչ միայն ուղղակի խախտում են սրտի ռիթմը, այլեւ կարող են կյանքին վտանգ սպառնալ։ Սիտաբան-առիթմոլոգ Լուսինե Մխիթարյանի խոսքով՝ ինչպես առիթմիաները, այնպես էլ նրանց պատճառները տարբեր են լինում։ Պատճառներից մեկը բնածին լրացուցիչ անցուղին է։

Ի՞նչ է իրենից ներկայացնում լրացուցիչ անցուղին։

Նորմալ պայմաններում սինուսային հանգույցում ձեւավորված իմպուլսը նախասրտի միջով АВ հանգույցին է հասնում, որտեղից էլ, կարճ դադարից հետո, փորոքների հաղորդչական համակարգով տարածվում: Սական որոշ մարդկանց մոտ նախասրտի եւ փորոքների միջեւ հաղորդման հավելյալ՝ АВ հանգույցը շրջանցող ուղի է անցնում: Առավել հաճախ այդ հաղորդման ուղին էլեկտրական առանձնահատկություններով նախասրտի միոկարդից չտարբերվող մանրաթելերից ձեւավորված Քենթի խուրձի տեսքով է հանդես գալիս: Ոչ նորմալ դիրքի շնորհիվ հավելյալ ուղին նախասրտի միոկարդը փորոքի միոկարդին կապելու եւ իմպուլսն արագ՝ առանց АВ հանգույցին հատուկ ընդմիջման փոխանցելու հնարավորություն է ընձեռում, ինչի արդյունքում փորոքները ժամանակից շուտ են գրգռվում:

Լրացուցիչ անցուղին վտանգավո՞ր է։

Լրացուցիչ անցուղու առկայության մասին մարդը կարող է գաղափար նույնիսկ չունենալ, եւ առիթմիան նրա մոտ կարող է ոչ մի կերպ չարտահայտվել։ Սակայն որոշ դեպքերում այս խնդիրը՝ նույնիսկ ախտանիշներ չունենալով հանդերձ, կարող է մարդու հանկարծակի մահվան պատճառ դառնալ։

Ինչպե՞ս է բուժվում լրացուցիչ անցուղին

Այս խնդրի բուժման տարբեր մեթոդներ կան. մեթոդներից մեկը քիչ ինվազիվ վիրահատություն է, որը կոչվում է լրացուցիչ անցուղու աբլյացիա։ Ինչպես պարզաբանել է Լուսինե Մխիթարյանը, վիրահատության ժամանակ հատուկ կաթետերը ռենտգեն հսկողության տակ ազդրի երակից ներթափանցում է պացիենտի սիրտը, մոտենում է լրացուցիչ անցուղուն եւ բարձր հաճախականությամբ հոսանքով ջերմություն է հաղորդում հյուսվածքին։ Դրա հետեւանքով հյուսվածքը տաքանում է մինչեւ 60-70 աստիճան, եւ նյարդային բջիջները քայքայվում են։ Լուսինե Մխիթարյանի խոսքով, այս պրոցեդուրան չի վնասում սրտին, քանի որ արվում են միայն «ավելորդ» բջիջները, որոնք խախտում են սրտի ռիթմը։



© NEWS.am Medicine