Հայաստանի եւ Ռուսաստանի առողջապահության նախարարները փոխըմբռնման հուշագրեր են ստորագրել (ֆոտո)

12:10   7 նոյեմբերի, 2014

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը եւ Ռուստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան այսօր Երեւանում փոխըմբռնման երկկողմանի հուշագրեր են ստորագրել՝ դեղերի, բժշկական սարքավորումների եւ կենսաակտիվ հավելումների շրջանառության, շարունակական բժշկական զարգացման, ինչպես նեւ առողջապահական համակարգերի միջեւ տեղեկատվության ապահովման, էլեկտրոնային առողջապահության եւ հեռաբժշկության ոլորտներում համագործակցության մասին:

Լրագրողների հետ զրույցում երկու երկրների առողջապահության նախարարները կարեւորեցին առողջապահության ոլորտում համագործակցությունը եւ նշեցին, որ այն արդեն դարերի պատմություն ունի, իսկ այս հուշագրերի ստորագրումը, ինչպես նաեւ այսօր մեկնարկած Հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովը հնարավորություն են ընձեռում վերահաստատել եղած համագործակցությունը եւ նոր կարեւոր ծրագրեր մեկնարկել:

Համագործակցության մասին պայմանագիր ստորագրվեց նաեւ Հայաստանի ազգային բժշկական պալատի, Հայաստանի առողջապահության կազմակերպիչների միության եւ Ռուսաստանի ազգային բժշկական պալատի միջեւ: Պայմանագիրը ստորագրեցին ՀՀ ԱԺ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ա.Ս. Բաբլոյանը, Հայաստանի առողջապահության կազմակերպիչների ասոցիացիայի համանախագահ Ա.Մ. Մինասյանը եւ հայտնի բժիշկ-հումանիստ Լ.Մ. Ռոշալը՝ Ռուսաստանի ազգային բժշկական պալատի նախագահը:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am Medicine