Գիտնականները մարդուն հիմարեցնող վիրուս են հայտնաբերել

21:35   12 նոյեմբերի, 2014

Ամերիկացի գիտնականները մարդու ուղեղն ախտահարող եւ հիմարեցնող բացիլ են հայտնաբերել: Խոսքը algae վիրուսի մասին է, որի ազդեցությունը՝ առողջ մարդկանց նկատմամբ, նախկինում երբեք չի ուսումնասիրել: Մինչդեռ այն կարող է տեսողական մշակումը եւ տարածական գիտակցությունը ներառող մի շարք կոգնիտիվ գործառույթների վրա բացասաբար անդրադառնալ, հաղորդում է NewsMax Health-ը:

Ջոնս Հոպկինսի բժշկական դպրոցը եւ Նեբրասկայի համալսարանը ներկայացնող գիտնականները վերը հիշատակված հայտնագործությունը բոլորովին այլ հարցի շուրջ՝ կոկորդի մանրէների ուսումնասիրությանը միտված հետազոտության ընթացքում են հեղինակել: Նրանք, մասնավորապես, առողջ մարդկանց կոկորդի մեջ ԴՆԹ-ի՝ կանաչ ջրիմուռներն ախտահարող վիրուսին հիշեցնող տվյալներ են հայտնաբերել:

«Սա ակնառու օրինակ է առ այն, թե ինչպես միանգամայն անմեղ թվացող միկրոօրգանիզմները կարող են մարդու վարքի եւ կոգնիտիվ կարողությունների վրա անդրադառնել: Երկու անձանց միջեւ առկա բազմաթիվ ֆիզիոլոգիական տարբերությունների մասին կոդավորումը կարելի է ծնողներից ժառանգված գեների մեջ գտնել, սակայն դրանց մի մասն էլ մեր օրգանիզմում ապաստան գտած միկրոօրգանիզմներից եւ մեր գեների հետ դրանց հարաբերակցությունից է կախված», - նշել է գիտահետազոտական խմբի ղեկավար, վիրուսաբան դոկտոր Ռոբերտ Յոլկենը:  

Հատկանշական է, որ հետազոտության 90 մասնակիցներից 40-ի մոտ algae վիրուսի առկայություն է հաստատվել: Ընդ որում, դրա ազդեցությանը ենթարկվածները մտավոր կարողությունների եւ ուշադրության չափմանը միտված թեստը նկատելիորեն անհաջող են հանձնել:

Հետազոտության արդյունքները Proceedings of the National Academy of Sciences ամսագրում են հրապարակվել:



© NEWS.am Medicine