Բժիշկներն այլախեղված տղամարդու կրծքավանդակին նոր դեմք են աճեցնում

23:56   15 նոյեմբերի, 2014

Բարձր լարման փոխակերպիչի դուռը բացելուն պես տեղի ունեցած հոսանքահարման արդյունքում այլախեղված, մասնավորապես՝ ծանր դիմային այրվածքների ենթարկված եւ աչքերից մեկն ու քիթը կորցրած չինացու կրծքավանդակին բժիշկների ջանքերով աճեցված ուռուցքն ի վերջո կարող է հիվանդի նոր դեմքը դառնալ:

FoxNews-ի հաղորդմամբ, Շենյանի զինվորական հոսպիտալի բժիշկները Յան Ջիանբինի դեմքի վերականգնմանը միտված աշխատանքները դեռեւս 6 ամիս առաջ են մեկնարկել: Նրանք նախ ձգել են տղամարդու կրծքավանդակի մաշկը եւ ֆիզիոլոգիական լուծույթ ներարկել՝ գլխի նմանությամն թմբիկ ստանալու համար:

Պլաստիկ վիրաբույժները մտադիր են դիմագծեր հաղոդել ուռուցքին եւ այն, գրեթե երկու տարիների խնամք պահանջող հինգ պրոցեդուրաների արդյունքում, աստիճանաբար դեմքին փոխպատվաստել:



© NEWS.am Medicine