Հնդկաստանում ութ վերջույթներով երեխա է ծնվել (ֆոտո)

10:49   19 նոյեմբերի, 2014

Հարյուրավոր ուխտագնացներ հնդկաստանի Բարույպուր քաղաքի ճամփան են բռնել հրաշքին ականատես լինելու  համար. այնտեղ չորս ոտքով եւ չորս ձեռքով երեխա է ծնվել։ Քաղաքային ոստիկանությունը մեծ ջանքեր է գործադրում կարգ ու կանոն հաստատելու համար։

Ուխտավորները համոզված են, որ երեխան ութ վերջույթներով պատկերվող Բրահմա աստծու ռեինկարնացիան է։ Նույն կարծիքն ունեն նաեւ երեխայի ծնողները, ովքեր նրան Աստվածամանուկ (God Boy) անունն են տվել, գրում է The Daily Mail–ը։

Բժիշկները ենթադրում են, որ «ավելորդ վերջույթները» երեխան ստացել է երկվորյակ եղբոր չզարգացած սաղմից։



© NEWS.am Medicine