Նանոմասնիկներով զինված սպեղանին վարքերը մանրէներից ազատելու ներուժ ունի

17:58   20 նոյեմբերի, 2014

Գիտնականները հատուկ ցանցեր են մշակում՝ նանոթելերից, որոնց օգնությամբ վերքերից ցավեր առաջացնող մանրէները հեռացնելու եւ, արդյունքում, ապաքինման գործընթացն արագացնելու հնարավորություն կարող է ընձեռնվել: Բացահայտման շուրջ մանրամասն զեկույց է ընթերցվել՝ Ամերիկյան վակուումային ընկերակցության 61-րդ կոնգրեսի շրջանակում, իսկ Science News-ին առավել ամփոփ տվյալներ են փոխանցվել:

Նանոթելերն արդեն վաղուց են կենսաբանական հյուսվածքների աճեցման հիմքում գործարկվում: Սկզբունքի վրա հենվելով, գիտնականներն այս անգամ բաց վերքերից մանրէներ հեռացնելու ունակ նանոցանցերի մշակում են նախաձեռնել:  Տարբեր չափերի թելերի ազդեցությունը փորձարկելով, գիտնականներն այն եզրահանգման են եկել, որ մանրէներն առավել հեշտությամբ տրամագծով իրենց չափերի հետ համատեղեղի կառույցների ուղղությամբ են տեղաշարժվում:

Պետրիի անոթում իրականացված փորձարկման ընթացքում, մասնավորապես, ոսկեգույն ստաֆիլակոկը (մի շարք հիվանդությունների առաջացում հրահրող մանրէ), առավել ծավալուն տարրերն անտեսելով, արագորեն 500 նանոմետր լայնությամբ թելերի մակերեսն է ծածկել: Բացի այդ, գիտնականները նաեւ տարատեսակ ծակույթներ են փորձարկել՝ պարզելու համար, որ աղիքային ցուպիկները (որոնք չփակվող վերքերի գլխավոր պատասխանատուն են համարվում) լավագույն պատրաստակամությամբ ալիլամինով (անգույն օրգանական միացություն) ծածկված նանոթելիկների հետ են շփվում, բայց եւ խուսափում են աքրիլաթթվի մեջ թաթախվածներին հպվել:

Ներկայումս գիտնականները մտադիր են նանոցանցերը կառույցով մարդու մաշկը հիշեցնող բարդ նյութերի նկատմամբ փորձարկել: Նրանց նպատակն է՝ այնպիսի «խելացի սպեղանի» ստեղծել, որն ինֆեկցիաների զարգացման կանխումը կարող է ապահովել: Հիվանդին վարակումից զերծ պահելու համար բժշկից միայն նանոսպեղանու՝ վնասված հատվածին տեղակայումը եւ, րոպեներ անց, հեռացումը կպահանջվի:



© NEWS.am Medicine