Քթի վիրահատությունից հետո աղջիկը չճանաչեց ինքն իրեն. «Ես թագուհի եմ» (ֆոտո, վիդեո)

01:54   4 սեպտեմբերի, 2015

Անին Մոսկվայից հատուկ ռինոպլաստիկայի ենթարկվելու՝ քթի ձեւը փոխելու նպատակով է Երեւան ժամանել: NEWS.am Medicine-ի թղթակցին աղջիկը պատմել է, որ մանկությունից կոմպլեքսներ է ունեցել՝ սապատավոր քթի հետ կապված եւ այժմ էլ, ի վերջո, որոշել է վիրատության գնալ:

NEWS.am Medicine-ի թղթակիցը Անիին նախ վիրաբույժի կաբինետ է ուղեկցել, այնուհետեւ էլ՝ վիրահատարան՝ տեսնելու համար, թե ինչպես է նրա քթի ձեւը փոխվում եւ ինչպիսի արդյունքի կարելի է ռինոպլաստիկայի օգնությամբ հասնել:

Ամեն ինչ վիրաբույժի ընտրությունից է սկսվում: Անին որոշել էր «Vicmed» կլինիկայի ղեկավար պլաստիկ վիրաբույժ Աշոտ Թորոսյանին դիմել: Արդեն կաբինետում աղջիկը նրա աշխատանքների կատալոգն է աչքի անցկացրել՝ փորձելով բացատրել, թե ինչպիսի քիթ է իր համար ցանկանում: Վիրաբույժն էլ բացատրել էր, թե ինչպես է աշխատելու եւ հատկապես ինչ կարող է անել. վիրահատության ընթացքում հարկավոր էր ոչ միայն քթի սապատը վերացնել, այլ նաեւ ոչ մեծ չափերի իմպլանտներ տեղադրել՝ ցանկալի տեսքը ստանալու համար:

Զրույցից հետո աղջիկը անեսթեզիոլոգին է հանդիպել, ով մանրամասն հարցուփորձ է արել՝ Անիի առողջական վիճակի եւ նույնիսկ այն մասին, թե երբ է վերջին անգամ սնունդ ընդունել. ողջ այդ տեղեկություններն անհրաժեշտ են մասնագետին՝ աշխատանքի համար:

Այնուհետեւ Անին վիրահատարան է ուղեւորվել, որտեղ վիրաբույժի գլխավորությամբ գործող թիմի անդամները սկսել են աշխատանքը՝ նրա քթի հետ: Վիրահատությունը մոտավորապես 4 ժամ է տեւել. ավարտից անմիջապես հետո աղջիկն ուշքի է եկել:

Վիրահատությունից մի քանի օր անց էլ գիպսն են փոխել, իսկ 14-րդ օրը՝ ընդհանրապես հեռացրել՝ վիրահատությունից հետո ինքն իրեն հայելու մեջ տեսնելու առաջին հնարավորությունն աղջկան ընձեռելով:

Նոր քիթը գոհացրել է Անիին. ասում է, որ ամբողջ կյանքում երազել է այդպիսի ուղիղ եւ ոչ մեծ քիթ ունենալ: Ճիշտ է՝ դեռեւս այտուցներ կան աչքերի տակ, բայց շուտով դրանք էլ կանցնեն, եւ երկու ամիս անց հնարավոր կլինի վիրահատության վերջնական արդյունքը տեսնել:

Ահա, թե ինչ է ինքը՝ Անին պատմել վիրահատության եւ հետվիրահատական ընթացքի մասին.

«Երբ արթնացա, թեթեւակի գլխացավ ունեի: Բայց ներարկում արեցին, եւ դա էլ անցավ: Հրաշալի էի զգում ինձ, սկսեցի հերթով զանգել ու խոսել բոլորի հետ: Հետո այտուցներ ու կապտուկներ ի հայտ եկան, բայց ոչ՝ երկար ժամանակով՝ 3-4 օրից արդեն այդքան շատ չէին ու այլեւս նեղություն չէին տալիս ինձ: Հինգերորդ օրը երեկոյան զբոսանքի դուրս եկա՝ մաքուր օդ շնչելու: Վեցերորդ օրը գիպսը փոխեցին, ամեն ինչ մաքրեցին, եւ արդյունքը քիչ թե շատ պարզ դարձավ: Այսօր 14-րդ օրն է, եւ, ինչպես տեսնում եք, ես թագուհի եմ»:

Տեսանյութում կարող եք տեսնել, թե ինչպես է Անին վիրաբույժի մոտ եկել եւ ինչպես է վիրահատությունն ընթացել (զգուշացում. վիրահատության բազմաթիվ դրվագներ մոտիկից են նկարահանված՝ կադրերը թույլ նյարդեր ունեցողների համար չեն): Վերջում բժիշկը հանում է գիպսը՝ աղջկա քթից՝ թույլ տալով տեսնել, թե ինչպիսին է այն ստացվել:

Հ.Գ.Սեպտեմբերի 14–ից 18–ը Աշոտ Թորոսյանը հիվանդներ կընդունի ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում։ Ցանկացողները կարող են դիմել Շոլոխովի փողոց 64Ա հասցեով, կամ զանգահարել (863) 200-32-08, 200-32-14, 200-32-15 հեռախոսահամարներով։

 

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am Medicine