Աշխարհի բնակչության 30 տոկոսը գերքաշություն կամ ճարպակալում ունի

14:03   24 նոյեմբերի, 2014

ՄաքՔինզիի համաշխարհային ինստիտուտի կողմից վերջերս հրապարակված զեկույցում նշվում է, որ ճարպակալման համաշխարհային տարեկան արժեքը 2 տրիլիոն ԱՄՆ դոլարի է հասել՝ գրեթե այնքան, որքան ծխելու կամ զենքի ուժով բռնության, պատերազմի եւ ահաբեկչության համախառն արժեքն  է կազմում, հաղորդում է NewsMax Health-ը:

Ճարպակալման տնտեսագիտության վրա հիմնական շեշտադրում ունեցող զեկույցով հաղորդվում է, որ աշխարհի բնակչության շուրջ 30 տոկոսը՝ 2,1 մլրդ մարդիկ, ներկայումս գերքաշություն ունեն կամ ճարպակալմամբ են տառապում:

Փաստաթղթի հեղինակները նաեւ կանխատեսում են, որ, ընթացիկ տենդենցների շարունակականության ապահովան պարագայում, մինչեւ 2030թ.-ը չափահաս մարդկանց կեսը կարող են գերքաշություն կամ ճարպակալում ունենալ:

Գիտական հաստատության գնահատմամբ, խնդիրն անհնար է մեկ պարզ գործողությամբ լուծել, իսկ միջազգային հանրության՝ ձեռնարկման ենթակա քայլերի շուրջ անհամաձայնությունն էլ գործընթացի խափանմանն է հանգեցնում:

Վերլուծությամբ ելակետ է առաջարկվում՝ մշակման ենթակա ռազմավարության տարրերի շուրջ:



© NEWS.am Medicine