Թեստ՝ տղամարդկանց համար. 13՝ սեռական առողջության հետ կապված խնդիրների մասին վկայող նշաններ

23:40   27 նոյեմբերի, 2014

Անկողնում որոշ «դժվարությունների» ցանկացած տղամարդ կարող է բախվել: Սակայն ինչպե՞ս հասկանալ՝ սթրեսի եւ հոգնածության արդյունքո՞ւմ են դրանք ի հայտ եկել, թե ավելի լուրջ խնդիրների առկայության մասին են վկայում:

Ստորեւ ներկայացված թեստը կարող է օգնել՝ հասկանալու, թե որքանով է սեռական առողջության վերաբերյալ մտահոգությունը եւ բժշկի օգնությանը դիմելու ցանկությունն արդարացված: Դրա համար պարզապես երկու խմբի բաժանված հարցերի պատասխանեք.

1. Սեռական ցանկությունների եւ գրգռման պակաս զգո՞ւմ եք

2. Էներգիայի պակաս ունե՞ք

3. Ձեր տոկունությունը նվազե՞լ է

4. Առանց որեւէ պատճառի մարմնի զանգվածի նվազեցում ունեցե՞լ եք

5. Կյանքը նվազ հաճելի՞ է թվում Ձեզ

6. Տրամադրության անկումներ ունենո՞ւմ եք: Ավելորդ գրգռվածությո՞ւն եք զգում

7. Ընթրիքից անեմիջապես հետո քնո՞ւմ եք

8. Աշխատունակության կորուստ ունե՞ք

Եթե վերը ներկայացված հարցերից որեւէ մեկի պատասխանը դրական է, ամենայն հավանականությամբ հոգնել եք եւ հանգստի կարիք ունեք: Եթե դրական պատասխանով հարցերի քանակն երկու եւ ավելի է կազմում, բացառված չէ, որ տեստոստերոնի («տղամարդու» հորմոնի) պակաս ունեք, եւ բժշկին այցելությունն ամեն դեպքում չի խանգարի:

9. Վերջին մեկ ամսվա ընթացքում հաճա՞խ չի հաջողվել էրեկցիայի հասնել

10. Վերջին մեկ ամսվա ընթացքում հաճա՞խ չի հաջողվել էրեկցիան մինչեւ սեռական ակտի ավարտը պահպանել

11. Վերջին մեկ ամսվա ընթացքում հաճա՞խ չի հաջողվել օրգազմի հասցնել

12. Վերջին մեկ ամսվա ընթացքում ինքնավստահության անկում ունեցե՞լ եք

13. Առաջիկա սեռական մերձեցումը տագնապի եւ անհաջողության սպասման զգացում առաջացնո՞ւմ է 

Եթե վերը բերված հարցերից նույնիսկ մեկին «այո, հաճախ» եք պատասխանել, բացառված չէ, որ Ձեր օրգանիզմում ինչ-որ բան այնպես չէ, ուստի ցանկալի է, որ բժշկի օգնությանը դիմեք՝ պարզելու համար, թե ինչ է Ձեզ հետ կատարվում եւ ինչպիսի քայլեր կարելի է դրա դեմ ձեռնարկել:



© NEWS.am Medicine