Նաոմի Քեմփբելը հագուստ կվաճառի՝ Էբոլա տենդի դեմ պայքարի համար

13:59   28 նոյեմբերի, 2014

Հանրահայտ մոդել Նաոմի Քեմփբելը բարեգործական խանութ է բացել Լոնդոնում, որտեղ հայտնի դիզայներների պատրաստված հագուստներն ու տարբեր հեղինակությունների զգեստապահարանի իրերն են վաճառքի հանվելու: Հագուստների եւ աքսեսուարների վաճառքից ստացված միջոցները Էբոլա տենդի դեմ պայքարի նկատմամբ ուշադրության գրավմանը կուղղվեն: 

Fashion for Relief խանութը մեկ շաբաթ է գործելու: «Հարկավոր է մարդկանց՝ Էբոլա տենդի եւ հիվանդության դեմ պայքարի  պրոֆիլակտիկ մեթոդների մասին տեղեկացվածությունը բարձրացնել: Այդ գիտելիքները մեծ նշանակություն ունեն՝ վտանգավոր վիրուսի տարածումը կանխարգելելու տեսանկյունից», - հայտարարել է Նաոմի Քեմփբելը:

Վաճառքի հանված ապրանքների շարքում կարելի է նաեւ իր՝ Քեմփբելի զգեստապահարանը ներկայացնող զգեստներ, կոշիկներ եւ այլ իրեր գտնել: Մի քանի գործվածքներ էլ նորաձեւության հանրահայտ տներից են ստացվել: Հագուստ նվիրաբերողների շարքում են նաեւ մոդել Քեյթ Մոսը եւ դիզայներ Ստելա ՄաքՔարթնին, հաղորդում է The Daily Mail-ը: Ակնկալվում է, որ հավաքածուն ամեն օր կարող է համալրումներ ձեռք բերել:



© NEWS.am Medicine