Մասսայական թունավորում Եղվարդի մանկապարտեզում՝ 15 երեխա հոսպիտալացվել է

21:01   28 նոյեմբերի, 2014

Մասսայական թունավորում է արձանագրվել Եղվարդի մանկապարտեզում։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը, հոսպիտալացված երեխաների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:   Տասներեք երեխա ներկա պահին բուժում է ստանում Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում, եւս 2-ը տեղափոխվել են Երևան` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց: 

ՀՀ առողջապահության նախարարության  մասնագետների խումբը տեղում  իրականացնում է համաճարակաբանական հետազոտություններ եւ կանխարգելիչ միջոցառումներ:

Նախնական տվյալներով` թունավորումը պայմանավորված է սննդային գործոնով: Աշխատանքներ են տարվում նոր հիվանդների հայտնաբերման ուղղությամբ:



© NEWS.am Medicine