MitoQ հակաօքսիդանտն օգնում է ցրված սկլերոզի բուժման ժամանակ

14:25   7 հունվարի, 2014

Ավելի քան տաս տարի առաջ սինթեզված հակաօքսիդանտը կարող  է զգալիորեն թեթեւացնել  ցրված սկլերոզի ախտանիշները,  բացահայտվել է լաբորատոր մկների վրա կատարված փորձերի ընթացքում:

Օրեգոնի Առողջապահության եւ գիտությունների Համալսարանի (Oregon Health & Science University - OHSU)  հետազոտողները ցուցադրել են, որ MitoQ հակաօքսիդանտը նվազեցնում է ցրված սկլերոզի նման հիվանդությամբ տառապող մկների ախտանիշները, հաղորդում է Newsmax Health-ը:

«MitoQ-ն նաեւ զգալիորեն նվազեցնում է  նեյրոնների բորբոքումը եւ դեմիելինիզացիան»,- ասաց OHSU-ի պրիմատների հետազոտման բաժնի առաջատար գիտնական Պ. Հեմչանդրա Ռեդդին: «Սրանք շատ հետաքրքիր արդյուքներ են:  Նրանք կարող են նոր  դաշտ հանդիսանալ ցրված սկլերոզի դեմ պայքարի համար»,- նշեց նա:

Ցրված սկլերոզն առաջանում է միելինի վրա օրգանիզմի իմունային համակարգի հարձակման պատճառով: Միելինը կենտրոնական նյարդային համակարգի նյարդաթելերը շրջապատող  պաշտպանիչ թաղանթ է: Արդյունքում տեղի է ունենում նյարդի վնասում,  նկատվում  են  տեսողության վատացում, հավասարակշռության կորուստ, կծկտուր խոսք, տրեմոր, սակավարյունություն եւ հիշողության ու կենտրոնացման խանգարումներ:

Ռեդդիի թիմն աշխտաում է ՝ հասկանալու համար ուղեղի տարբեր հատվածներում  MitoQ-ի նյարդապաշտպան ազդեցության մեխանիզմը, եւ բացահայտելու համար, թե ինչպես է MitoQ-ն պաշտպանում գլխուղեղի բջիջների միտոքոնդրիումները։



© NEWS.am Medicine