Կարո՞ղ է արդյոք գրիպի դեմ պատվաստանյութը հիվանդության վարակ առաջացնել

11:52   11 դեկտեմբերի, 2014

Ժամանակն է, որ կրկին անգամ գրիպի դեմ պատվաստանյութ ստանալու մասին մտածենք:

Վերջերս FoxNews-ի խմբագրությունը հետեւյալ հարցն է ստացել՝ ընթերցողներից մեկից. 

- Կարո՞ղ է արդյոք գրիպի դեմ պատվաստանյութը հիվանդության վարակ առաջացնել:

Գրիպի դեմ պատվաստանյութը ոչ ակտիվ վիրուսից է ստացում եւ, հետեւաբեր, ոչնչով չի կարող վարակել Ձեզ: 

Այդուհանդերձ, այն, բազմաթիվ դեղամիջոցների նմանությամբ, կողմնակի ազդեցություններ կարող է հրահրել: Քանի որ վակցինացիան օրգանիզմում իմունային արձագանք հրահրելու միտում ունի, տրամաբանական է, որ որոշ «ախտանշաններ» կարող են ի հայտ գալ: Դրանցից են.

- Ոչ այնքան բարձր ջերմությունը

- Մկանային ցավը

- Աչքերի գրգռվածությունը

- Ցավը կամ այտուցումը՝ ներարկման շրջանում

- Երբեմն էլ՝ խռպոտություն եւ հազը:

Ներարկման դեմ ալերգիկ ռեակցեաները հազվադեպ բնույթ ունեն, սական եթե որեւէ ախտանշան երկու օրից երկար է տեւում, հարկ է բժշկի հետ խորհրդակցել:

Գրիպի վիրուսները պարբերաբար փոխվում են. այդ է պատճառը, որ ամեն տարի առաջարկվում է նոր պատվաստանյութ ընդունել:

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի տվյալներով, ամեն տարի աշխարհում գրիպի զոհերի թիվը 3-49 հազարի կարող է հասնել:

Եվ հիշեք՝ պատվաստանյութը վարակումից 100 տոկոսանոց պաշտպանություն չի երաշխավորում, այնպես որ ձեռքերը հաճախակի լվանալն ամեն դեպքում տհաճություններից կփրկի:

 



© NEWS.am Medicine