Հղիներին խորհուրդ չի տրվում օգտագործել կոսմետիկ միջոցներ

14:28   13 դեկտեմբերի, 2014

Կոլումիբիայի համալսարանի հետազոտությունները ցույց են տվել, որ մի շարք կոսմետիկ միջոցներ պարունակում են վտանգավոր քիմիական նյութեր, որոնք բացասաբար են անդրադառնում դեռ չծնված երեխայի վրա։ Խոսքը գնում է ֆտալատների մասին, որոնք սովորաբար առկա են եղունգների եւ մազերի լաքի, շրթներկի մեջ։ Ֆտալատներ կարելի է գտնել նաեւ զանազան պլաստմասե իրերի մեջ։

Հետազոտությանը մասնակցել են 328 կին եւ նրանց երեխաները։ Բոլոր մասնակից կանայք  ունեցել են եկամտի ցածր մակարդակ։ Գիտնականները վերլուծել են կանանց երիկամներում առկա ֆտալատի մակարդակը հղիության վերջին եռամսյակում։ Ահա թե ինչ է պարզվել. Science World Report-ը հայտնում է, որ ֆտալատների բարձր մակարդակը յոթ տարեկանում իջեցնում է երեխաների IQ-ն ավելի քան վեց անգամ։

Այն երեխաների IQ-ն, ում մայրերի օրգանիզմում հայտնաբերվել է  DnBP եւ DIBP  ֆտալատների 25% կուտակում, 6,6-7,6 անգամ ցածր է եղել մնացած երեխաների համեմատությամբ։



© NEWS.am Medicine