Եվրոպական ռեստորաններն ալերգիկներին կզգուշացնեն ճաշացանկի վտանգավոր բաղադրիչների մասին

21:55   16 դեկտեմբերի, 2014

Նոր կանոնների համաձայն՝ Եվրոպայում բոլոր ռեստորանները եւ սննդի վաճառակետերը պետք է հաճախորդներին զգուշացնեն ճաշատեսակներում ալերգենների առկայության մասին։ Հասարակական սննդի աշխատակիցները պետք է ներկայացնեն, կա արդյոք ճաշացանկի մեջ 14 ամենատարածված ալերգեններից թեկուզ եւ մեկը։ Այս ցանկում մասնավորապես ընդգրկված են ընկույզը, կաթը, նեխուրը, սնձանը, սոյան եւ ցորենը։

Օրինակ՝ նեխուր կարելի է գտնել ապուրների համար նախատեսված խորանարդիկներում, ապուրի մեջ, սնձանը՝ ցորենի, տարեկանի, գարու մեջ։ Վտանգավոր են նաեւ քաղծկեղածին սննդամթերքները, ձուն, ձուկը, եգիպտաոլոռը (պարունակվում է թխված ուտելիքի, հացի, մակարոնեղենի մեջ), խեցեմորթները, մանանեխը, արախիսը, քնջութի սերմերը, ծծմբի երկօքսիդները (որպես կոնսերվանտներ օգտագործվում են չրերի, մսամթերքի, զովացուցիչ ըմպելիքների, բանջարեղենի մեջ եւ ոգելից խմիչքներում)։

Ինչպես հայտնում է BBC-ին, նոր կանոնները վերաբերում են ոչ միայն հրուշակեղենի արտադրամասերին եւ սրճարաններին, այլ նաեւ տուն-ինտերնատներին և սուպերմարկետներում վաճառվող պատրաստի փաթեթավորված սննդին։ Եթե կանոնների խախտում նկատվի մի քանի անգամ, հաստատությունը կտուգանվի։

Ըստ վիճակագրության՝ Եվրոպայում է  բնակվում ավելի քանի 17 ալերգիկ հիվանդ։ Նրանցից շատերը հիվանդանոց են ընկնում եւ նույնիսկ մահանում են որեւէ սննդային ալերգիայի պատճառով։ Ուստի հաճախ կարելի է խուսափել նման բարդություններից։ Այս ամենի պատճառը չտեղեկացված լինելն է։



© NEWS.am Medicine