2008-2014 թթ. Հայաստանում երեխաների մոտ 90 տոկոսը պատվաստվել է

16:40   22 դեկտեմբերի, 2014

2008-2014թթ. նպատակային տարիքային խմբերի պատվաստումների ենթակա երեխաների 90 տոկոսից ավելին ստացել են իրենց անհրաժեշտ պատվաստումները: Այս մասին լրագրողներին ՀՀ ԱՆ Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն է հայտնել:

Նա ներկայացրել է Հայաստանում Իմունականխարգելման ազգային ծրագրի իրականացման ընթացքը, նոր մարտահրավերներն ու խնդիրները: Խոսելով վարակիչ հիվանդությունների արմատական վերացման եւ վերահսկման մասին` նա նշել է , որ 1995 թվականից ի վեր մեր երկրում պոլիոմիելիտի դեպք չի արձանագրվել: 2000 թվականից չի արձանագրվել նաև դիֆթերիայի դեպք (1994-1995թթ. բռնկումից հետո իրավիճակը կայունացել է): 2007 թվականից չեն արձանագրվում կարմրուկի եւ կարմրախտի տեղական դեպքեր, իսկ խոզուկը` միայն եզակի դեպքերով է արտահայտվում։

2013-2014 թվականներին գրանցվել է կարմրուկի 11 դեպք, բոլորը` համաճարակաբանորեն կապված Վրաստանի և Ռուսաստանի հետ:

Իր զեկույցում Գայանե Սահակյանը ներկայացրել է նաև պնեւմակոկային պատվաստումների ներդրման ընթացքը:



© NEWS.am Medicine