ՄԱԿ-ի խաղաղապահը ապաքինվել է Էբոլա տենդից

10:29   24 դեկտեմբերի, 2014

Լիբերիայում Էբոլոա տենդից վարակված ՄԱԿ-ի խաղաղապահը բուժվել է մահացու հիվանդությունից: Վերջինս Նիգերիայի քաղաքացի է: Շուտով խաղաղապահը կանցնի իր առաքելության պարտականությունների կատարմանը, իսկ մասագետները կշարունակեն հետեւել նրա առողջությանը:

Դեկտեմբերի սկզբում Լիբերիայում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ղեկավար Կարին Լանդգրենը հայտնել էր, որ խաղաղապահ առաքելության ծառայողներից մեկը վարակվել է վիրուսով եւ բուժում է ստանում Մոնրովիայում: Նրա հետ շփում ունեցած եւս 16 մարդ մեկուսացվել է, իսկ վայրերը, որտեղ այցելել է հիվանդ խաղաղապահը՝ ախտահանվել: Խաղաղապահի անունը, սեռը եւ տարիքը չեն նշվում:

Ինչպես հայտնում է AP-ն՝ հղում կատարելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկին, խաղաղապահին ավելի ուշ բուժման են տեղափոխել Նիդերլանդներ, որտեղ նա ամբողջովին բուժվել է մահացու վարակից:

Սա ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ծառայողների՝ Էբոլայով վարակվելու երրորդ դեպքն է: Նախորդ երկու դեպքում ելքը մահացու է եղել:

ԱՀԿ-ի դեկտեմբերի 21-ի տվյալներով Գվինեայում, Լիբերիայում եւ Սիերա Լեոնեում վիրուսի զոհ է դարձել 7565 մարդ, իսկ 19431-ն էլ մահացել է:



© NEWS.am Medicine