Մարտի 27-29-ը Երեւանում ցողունային բջիջների վերաբերյալ գիտաժողով կկայանա

19:02   20 հունվարի, 2015

Երեւանում մարտի 27-29-ը «EHA-ESH 36th Tutorial on Stem Cell Transplantation: Implications and Indications» անվանումով  ցողունային բջիջների փոխպատվաստման վերաբերյալ գիտաժողով տեղի կունենա:

Գիտաժողովին կքննարկվեն մի շարք հեմատոլոգիական հիվանդությունների ախտորոշումը, կանխարգելումը եւ բուժումը, ինչպես նաեւ ցողունային բջիջների փոխպատվաստման դերը: Դասախոսներն իրենց պրակտիկայից իրական դեպքեր կներկայացնեն:

Գիտաժողովի կազմակերպիչներն են Եվրոպայի արյունաբանկան ասոցիացիան եւ Հայկական արյունաբանկան ասոցիացիան:



© NEWS.am Medicine