Հազվագյուտ գենետիկ անոմալիայով կինը վախ չի կարող զգալ

21:28   22 հունվարի, 2015

Վախը բնական պաշտպանական մեխանիզմ է, եւ այն բնորոշ է բոլոր առողջ կենդանիներին, եւ իհարկե, մարդկանց: Բայց երբեմն այդ մեխանիզմը կարող է խանգարվել: Այսպես է տեղի ունեցել մի ամերիկուհու հետ, ում անունը հասկանալի պատճառներով չի բացահայտվում: Հազվագյուտ գենետիկ անոմալիայի պատճառով նա վախ չի զգում:

Նրա վրա հարձակվել են զենքով, ծեծել են, նրան մի անգամ նույնիսկ թունավոր օձ է հանդիպել, բայց նա ոչ մի անգամ վախի զգացում չի ունեցել, չի փորձել ոստիկանություն դիմել կամ էլ ամեն դեպքում հեռու գնալ օձից:

Նրա դեպքը գրավել է Այովայի համալսարանի աշխատակիցների ուշադրությունը. պարզվում է՝ աշխարհում միայն 400 նման դեպք է հայտնի:

Գիտնականները պարզել են, որ կինը նույնիսկ պատկերացում չունի, թե ինչ է վախը: Նա ոչ մի դեպք չի հիշել, որի ժամանակ ինքը վախեցել է, բացառությամբ մանկության ժամանակ մի պատահարի: Հավանական է, որ նրա մոտ առաջացել են Ուրբախ-Վիտեի հազվադեպ հիվանդության ախտանշանները, որն ահնար է բուժել:  Այս խանգարման պատճառով ուղեղի մի հատվածը դրա մեջ կալցիումի կուտակման պատճառով բթանում է, եւ նշանման մարմնի հյուսվածքների խանգարում է տեղի ունենում, քանի որ այն դադարում է բնականոն հունով աշխատել: Սովորաբար վտանգավոր իրավիճակներում այդ գոտին մարմնին որոշակի ազդանշաններ է հաղորդում, որին մարմինը պատասխանում է հաճախակի սրտխփոցներով, ափերի մեջ քրտինքի առաջացմամբ եւ այլն:

Վերը նշված դեպքում կինը  ոչ միայն ոչնչից չի վախենում, այլեւ չի կարողանում  ուրիշների դեմքերին վախի արտահայտությունը ճանաչել: Մյուս առումներով կինը միանգամայն առողջ է, նրա IQ-ն միջին սահմանում է, եւ նա կարող է ուրախություն, տխրություն, զայրույթ եւ այլ էմոցիաներ զգալ:



© NEWS.am Medicine