Ծննդաբերության ժամանակ զուգընկերների ներկայությամբ կանայք ավելի շատ են ցավ զգում

22:40   23 հունվարի, 2015

Մեր օրերում շատ տղամարդիկ են ցանկանում իրենց զավակների լույս աշխարհ գալուն ներկա լինել: Նոր հետազոտությունը, սակայն, ասում է, որ ծննդաբերության ժամանակ հոր ներկայությունը մորը կարող է ավելի շատ վնաս, քան օգուտ տալ:

Social Cognitive and Affective Neuroscience ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակները (Լոնդոնի արքայական քոլեջ) 39 կնոջ մատները ծակել են հատուկ լազերով եւ խնդրել նկարագրել ծննդաբերության ժամանակ ապրած ցավի զգացողությունները: Մասնագետները պարզել են, որ իրենց զուգընկերոջ ներկայության դեպքում կանայք ցավի նկատմամբ ավելի ցածր հանդուրժողականություն են ցուցաբերել, մասնավորապես այն կանայք, ովքեր խուսափում են իրենց տղամարդկանց հետ մտերմիկ հարաբերություններից:

Հետազոտության հեղինակներից Կատերինա Ֆոտոպուլոուի խոսքով, մտերմիկ հարաբերություններից խուսափող անձինք մյուսների ներկայությունը կարող են դիտարկել որպես սպառնալիքները սեփական ուժերով կամ նախընտրելի մեթոդով հաղթահարելու խոչընդոտ: Իսկ ծննդաբերության դեպքում սա կարող է բարձրացնել կնոջ ցավի զգացողությունը:

Լազերով կանանց չափավոր ցավ պատճառելով՝ գիտնականները նրանց խնդրել են նաեւ գնահատել իրենց ցավի աստիճանը: Այդ ընթացքում նրանք չափել են նաեւ կանանց ուղեղի ակտիվությունը: Իրենց զուգընկերների հետ մտերմիկ հարաբերություններից խույս տվող կանանց մոտ ոչ միայն ցավի զգացողությունն է շատ եղել, այլեւ ցավոտ խայթոց զգալիս նրանց ուղեղն ավելի ակտիվ է աշխատել:

Հետաքրքիրն այն է, որ վերջերս իրականացրած մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ կանայք նախընտրում են, որ իրենց երեխաների հայրերը ներկա լինեն ծծնդաբերությանը:



© NEWS.am Medicine