Գինեկոլոգներին շարունակում է հուզել կանանց էյակուլյացիայի գաղտնիքը

23:48   26 հունվարի, 2015

Կանանց մոտ էյակուլացիան այնքան էլ հաճախ չի լինում: Երբեմն կնոջ էյակուլյացիան անմիզապահության հետ են շփոթում, սակայն դրանք միմյանց հետ կապ չունեն: Հեղուկը կանացի շագանակագեղձի նմանակի աշխատանքի արդյունքն է:

Դեռեւս հին Հռոմում մարդիկ կարծում էին, որ կանանաց  էյակուլյացիայի արդյունքում առաջացած հեղուկը կախարդական հատկություններով է օժտված, գրում The Sydney Morning Herald-ը: Ինչեւէ, երեւույթին ավելի գիտական երանգ հաղորդելու համար ֆրանսիացի մասնագետները հետեւյալ փորձարկումն են իրականացրել:

Նրանք հեղուկի քիմիական անալիզ են կատարել եւ սկանավորել միզապարկը: Հետազոտությանը յոթ կին է մասնակցել, որոնց մոտ օրգազմի հասնելիս հաճախ է էյակուլյացիա տեղի ունեցել:

Կանանց խնդրել են դատարկել միզապարկը: Ուլտրաձայնային հետազոտությունը հաստատել է, որ այն դատարկ է: Այնուհետեւ լաբորատոր պայմաններում սեքսուալ ստիմուլյացիա են կատարել, որը հեշտանքով է ավարտվել (25-60 րոպե է պահանջվել): Մինչեւ հեշտանքի պահը կանայք երկրորդ անգամ են ուլտրաձայնային հետազոտություն անցել: Վերջնական սկանավորումը էյակուլյացիայից անմիջապես հետո է տեղի ունեցել:

Ուլտրաձայնային հետազոտությունը ցույց է տվել, որ զուգարան գնալուց հետո եւ փորձարկման սկզբում կանանց միզապարկը դատարկ է եղել: Երկրորդ անգամ սկանավորում կատարելուց հետո միզապարկը լիքն է եղել, իսկ հետո (վերջնական սկանավորումից հետո)՝ նորից դատար: Այսինքն՝ միզարտաթորում տեղի ունեցել է: Սակայն էյակուլյացիայի ընթացքում առաջացած հեղուկի անալիզը հակասական արդյունք է տվել: Այսպես, հինգ կնոջ հեղուկում մեզի հետքեր եւ  շագանակագեղձի հատուկ հակածին (բնորոշ է շագանակագեղձի աշխատանքի արտադրանքին)  են հայտնաբերվել: Մյուս կանանց մոտ մեզի եւ հեղուկի տարբերություններ չեն հայտնաբերվել, ուստի հետազոտողները վերջնական եզրահանգման դեռեւս չեն եկել:

 



© NEWS.am Medicine