Շնչելն օգտակար է առողջության համար

10:38   30 հունվարի, 2015

«Խոր շունչ քաշիր եւ հանգստացիր»: Այս պարզագույն խորհրդի տակ իրականում մի շարք հոգեբանական գործընթացներ են թաքնված, որոնք հանգստացնում են մարմինը, դանդաղեցնում սրտի աշխատանքը եւ օգնում վերահսկել ցավը: News.am Medicine-խմբագրությունը եւս գրել է այն մասին, որ պարզ շնչառական վարժությունը կարող է օգնել հաղթահարել սթրեսային իրավիճակները:

Շնչառության օգտակարության մասին

Բժիշկներն ու հոգեբանները պնդում են, որ շնչելու եւ այն վերահսկելու գործողությունները հոգեկան եւ ֆիզիկական առողջությունը պահպանելու ամենահեշտ ձեւերից են: Դանդաղ, խորը եւ հաստատուն շնչառությունն օգնել է մի շարք հիվանդությունների՝ այդ թվում միգրենի, բորբոքված աղիքի համախտանիշի, անհանգստության խանգարումների եւ ցավի բուժման գործընթացներում:

Վերջերս Սան Ֆրանցիսկոյից մասնագետները Spire կոչվող շարժական սարք են ստեղծել, որը հետեւում է մարդկանց շնչառության ռիթմին եւ նրանց հուշում, թե երբ են նրանք չափազանց լարված կամ անհանգիստ:

Ինչեւէ, շատ մասնագետներ պնդում են, որ մարդիկ առանց սարքավորումների էլ կարող են կարգավորել իրենց շնչառությունը:

Հետազոտողները պարզել են, որ համակարգիչներով աշխատող մարդիկ, որոնց թվին են դասվում նաեւ լրագրողները, լարված աշխատելիս հաճախ են իրենց շունչը պահում, մի գործողություն, որն էկրանի ապնոե է կոչվում: Հետազոտությունները եւս մեկ անգամ ապացուցում են, որ համակարգչով աշխատելիս պետք է շնչառական վարժություններ կատարել, որոնք կմեղմեն լարվածությունն ու կկարգավորեն նյարդային համակարգը:

Մարդկանցից շատերը բնազդորեն ուղղահայց են շնչում՝ օգտագործելով կրծքավանդակը, ուսերը եւ պարանոցը: Յոգայի կամ մեդիտացիայի հաճախող մարդկանց մասնագետները որովայնային կամ ստոծանիական շնչառություն են սովորեցնում: Նրանք նշում են, որ օդը պետք է քթով շնչել, եւ որ արտաշնչելը շնչելուց ավելի երկրար պետք է լինի: 



© NEWS.am Medicine