15 լուսանկար, որոնք կվերադարձնեն Ձեր հավատն առ մարդկությունը

12:39   1 փետրվարի, 2015

NEWS.am Medicine-ի խմբագրությունը Ձեր ուշադրությանն է ներկայացնում 15 լուսանկար, որոնք կվերադարձնեն մարդկության հանդեպ Ձեր հավատը եւ կհիշեցնեն, որ մարդիկ երբեմն կարող են շատ գթասիրտ եւ զգայուն արարածներ լինել:

Ուլտրաձայնային հետազոտության ժամանակ 3D տպիչը կարող է օգտագործվել կույր ծնողներին իրենց երեխայի ինչպիսի լինելը «ցույց տալու» համար։

Սուպերհերոսները կլինիկաներում աջակցում են հիվանդ երեխաներին:

Այն բանից հետո, երբ հնդիկ տղամարդու կինն ինչ-որ ժամանակ մահացել է բժշկական օգնության բացակայության պատճառով, նա 22 տարվա ընթացքում օր ու գիշեր աշխատել է, որպեսզի գյուղից դեպի հիվանդանոց ժայռի միջով ձգվող ճանապարհ բացի: Նրա ջանքերի շնորհիվ հիմա գյուղից մինչեւ հիվանդանոց ընկած ճանապարհը 70 կմ-ի փոխարեն ընդամենը մեկ կիլոմետր երկարություն ունի:

Իլինոյսից 8-ամյա տղան 1000 ամերիկյան դոլար է շահել եւ անմիջապես այդ գումարը քաղցկեղով հիվանդ եւ քիմիոթերապիայի կարիք ունեցող երկու տարեկան հարեւանուհուն նվիրաբերել:

Տարօրինակ հիվանդության պատճառով Իրանում դպրոցականն սկսել է ճաղատանալ, իսկ նրա համադասարանցիները ծաղրել են նրան: Այդ նկատելով՝ նրա դպրոցի ուսուցիչ Ալի Մոհամադիանը, ի նշան համերաշխության, սափրել է սեփական գլուխը: Շուտով դասարանի բոլոր մյուս երեխաները նույնպես սափրել են իրենց գլուխները եւ դադարել ծաղրել հիվանդ տղային:

Ջոն Սինան իրականացնում է մահացու հիվանդ երեխաների ցանկությունները: Վերջերս նա 400 ցանկություն է իրականացրել:

Աղջիկը թխվածքաբլիթներ է թխել եւ դրանք տեղական ծերանոց բերել՝ այցելելով 112-ամյա տիկին Պոուսիին, ոմ արդեն երեք տարի է, ինչ ոչ ոք չի այցելել:

 

Ահա այսպիսի սուպերհերոսներ են լվանում Պիտսբուրգի մանկական հոսպիտալի պատուհանները:

 

Ավագ դպրոցում ռոբոտոտեխնիկա ուսումնասիրող երեխաները 3D տպիչի օգնությամբ գործող ռոբոտացված ձեռք են ստեղծել եւ այն 4-ամյա մի աղջկա նվիրել, ով առանց մատների է ծնվել:

«Ես եղունգներս վարդագույն կներկեմ»,-ասել է աղջիկը:

Հայտնի ֆուտբոլիստ Ռոնալդուն երեխայի գլխուղեղի ուռուցքի հեռացման վիրահատության համար 83 000 եվրո է նվիրաբերել: Ավելին, նա երեխայի գանգի կտրվածքի ձեւով սանրվածք է արել քաղցկեղի դեմ նրա պայքարի աջակցության համար:

Սաուդյան Արաբիայից մի տղա Թվիթերում գրել է, որ ոչ ոք իրեն չի այցելում հիվանդանոցում: Մեծ թվով անծանոթ մարդիկ անմիջապես նրան այցելելու են գնացել:

 

Ընտանիքի անդամները որդու համար հատուկ բազկաթոռ են ստեղծել, որպեսզի նա կարողանա զգալ ծովը:

Ջոն Սինան կատարում է հիվանդ երեխայի ցանկությունը եւ նրա հետ թեյ խմում:

Այս երիտասարդը բալետի զգեստով ճամփորդում է երկրով քիմիաթերապիա ստացող իր կնոջը զվարճացնելու համար:



© NEWS.am Medicine