Ռումինիայում երկվորյակները լույս աշխարհ են եկել 2 ամիս տարբերությամբ (ֆոտո)

17:40   12 փետրվարի, 2015

Ռումինիայում արտասովոր դեպք է գրանցվել. 41-ամյա կնոջ երկվորյակ աղջիկները լույս աշխարհ են եկել երկու ամիս տարբերությամբ: Արևմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝  երեխաներից մեկը ծնվել է 2014թ.-ի նոյեմբերին, իսկ մյուսը՝ 2015թ.-ի հունվարին:

Հաղորդվում է, որ  կնոջ հղիությունը լավ է ընթացել՝ առանց որևէ լուրջ խնդրի, սակայն ծննդաբերությունը ժամանակից շուտ է սկսվել: Առաջին աղջիկը լույս աշխարհ է եկել 7 ամսականում, և բժիշկները կարծել են, որ շուտով կծնվի երկրորդը… Կնոջ երկունքի ցավերը,սակայն, ի զարմանս բժիշկների, անցել են: Բայց քանի որ պտուղները մոր արգանդում երկու տարբեր պորտալարով են կապված եղել ընկերքին, ուստի բժիշկները որոշել են, որ ավելի լավ կլինի՝ երկրորդը շարունակի մնալ մոր արգանդում մինչև 9 ամիսը լրանալը… 2015թ-ի հունվարին բժիշկները կեսարյան հատման միջոցով լույս աշխարհ են բերել երկրորդ երեխային: Առաջին երեխան ծնվել է 900 գրամ քաշով, երկրորդը՝ 1 կգ:  Երեխաները հիվանդանցում են պահվել մինչև համապատասխանաբար 2.2 և 2,9 կգ դառնալը:

Բժիշկներն այս դեպքը հրաշք են անվանել և չեն կարողացել բացատրել, թե  առաջին երեխայի ծնունդից հետո կնոջ երկունքի ցավերն ինչպես են անցել:



© NEWS.am Medicine