Սովապահությունը կարող է օգնել հաղթահարել բորբոքային հիվանդությունները

10:40   20 փետրվարի, 2015

β –հիդրոքսիբուտիրատի (BHB) միացությունը, որը ձեւավորվում է օրգանիզմում սննդից հրաժարվելու եւ ճիշտ սննդակարգի պայմաններում, կարող է կանխել իմունային համակարգի այն մասի աշխատանքը, որը կապված է մի շարք բորբոքային հիվանդություններ հետ: Դրանց թվին են դասվում աթերոսկլերոզը, Ալցհեյմերը եւ 2-րդ տիպի դիաբետը:

Յելի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները փորձարկումներ են անցկացրել մկների եւ մարդու իմունային բջիջների վրա: Նրանք փորձում էին պարզել, ինչպես են մակրոֆագները (իմունային բջիջները) ազդում կետոնային մարմինների վրա: β –հիդրոքսիբուտիրատը (BHB) կասեցնում է NLRP3-ի՝ ինֆլամմասոմա անվանմամբ հայտնի սպիտակուցների բարդ միացության հիմնական էլեմենտի ակտիվությունը, հայտնում է Science World Report-ը:

Ինֆլամմասոմաները բորբոքային ռեակցիայի պատճառ են դառնում՝ բջջի եւ միկրոօրգանիզմի կոնտակտի պարագայում: Հենց դրանք են աուտոբորբոքային մի շարք հիվանդությունների դեպքում ի հայտ եկող բորբոքման հիմնական պատճառը: Գիտնականների խոսքով՝ BHB-ն ձեւավորվում է սննդից հրաժարվելու, բարձր ինտենսիվության ֆիզիկական վարժությունների եւ ածխաջրերի ցածր մակարդակով կետոգեն սննդակարգի դեպքում;



© NEWS.am Medicine