Երեխաներ երկու հայրերի՞ց

21:10   24 փետրվարի, 2015

Վերջերս կատարած գիտական բացահայտումը մոտ ապագայում կարող է հանգեցնել միաժամանակ երկու հորից երեխաների լույս աշխարհ գալուն, պնդում են գիտնականները: Քեմբրիջի համալսարանի եւ իսրայելական Weizmann Institute of Science-ի մասնագետները կարողացան ձվաբջիջներ եւ սպերմատոզոիդներ աճեցնել անչափահաս մարդկանցից վերցրած ցողունային բջիջներից:

Տեսականորեն այս կերպ ստացած ձվաբջիջն ու սպերմատոզոիդը կարելի է օգտագործել երեխայի բեղմնավորման համար, հաղորդում է The Sunday Times-ը: Նույն կերպ կարելի է երեխա «ստեղծել»՝ օգտագործելով երկու տղամարդկանց բջիջները:

Ինչպես կարծում է Ալան Փեյսին՝ անպտղության մասնագետը Շեֆֆիլդից, այս նոր տեխնոլոգիայի շնորհիվ շուտով հնարավոր կլինի ստեղծել նաեւ այն տղամարդկանց սերմնահեղուկը, որոնք մանկության տարիներին քաղցկեղ են տարել՝ անպտղաբեր դառնալով: 

Սակայն, ինչպես զույգերին երեխա բեղմնավորել օգնող մնացած բոլոր  մեթոդները, այս մեթոդը եւս էթիկական վեճեր է առաջ քաշում: Եվ այս վեճերն էլ ավելի կշատանան, եթե գիտնականները եւս մեկ քայլով մոտենան նմանատիպ բջիջներից երեխաների «ստեղծմանը»:

Հետազոտությունը ֆինանսավորել է Wellcome Trust-ը, դրա արդյունքները լույս են տեսել Cell գիտական ամսագրում:



© NEWS.am Medicine