FDA-ը հավանության է արժանացրել վարիկոզի բուժման նոր մեթոդը

12:57   26 փետրվարի, 2015

ԱՄՆ դեղորայքի եւ սննդամթերքի վերահսկողության վարչությունը  (Food and Drug Administration, FDA) հավանության է արժանացրել վարիկոզի բուժումը Medtronic – VenaSeal ընկերության սարքավորման միջոցով, որը կատետերի օգնությամբ հատուկ նյութով է լցնում ախտահարված երակները:

Պրոցեդուրան իրականացվում է կլինիկայում բժիշկների վերահսկողության պայմաններում, բայց քանի որ այս սարքավորումը շատ բարձր ջերմաստիճան չի պահանջում եւ որեւէ կտրվածքներ նույնպես չեն արվում, պրոցեդուրայից հետո մարդը կարող է վերադառնալ իր ամենօրյա կյանքին:

Հիշեցնենք՝ վարիկոզը ստորին վերջույթների անոթների լայնացումն է, որը սովորաբար ուղեկցվում է փականների աշխատանքի եւ արյան շրջանառության խանգարմամբ: Ոտքերում ծանրության եւ գերհոգնածության զգացում է ի հայտ գալիս, իսկ ախտահարված երակները դառնում են մուգ կապույտ կամ մանուշակագույն՝ հիմնականում նաեւ այտուցվելով:



© NEWS.am Medicine