Բիոնիկ աչքը օգնեց տղամարդուն նորից տեսնել իր կնոջը

21:00   26 փետրվարի, 2015

Բիոնիկ աչքը կույր տղամարդուն վերադարձրեց տեսողությունը: Տաս տարվա մեջ առաջին անգամ նա կարողացավ տեսնել սեփական կնոջը: Տղամարդուն օգնեց Մինեսոտայի բժիշկների տեղադրած բիոնիկ աչքը:

Տեսանյութում երեւում է, ինչպես է տարեց տղամարդը ուրախանում երեխայի պես: «Պատկերը դեռեւս աղոտ է, սակայն սա էլ է մեծ առաջընթաց », - ասում է Ալլեն Զդերադը, որը սկսեց կորցնել տեսողությունը մոտավորապես 20 տարի առաջ պիգմենտային ռետինիտի արդյունքում: Աչքերի ժառանգական դեգեներատիվ այս հիվանդությունը հանգեցնում է կուրության, այն բուժող դեղամիջոց գոյություն չունի:

Գիտնականների ստեղծած Second Sight սարքավորումը 68-ամյա ամերիկացուն նոր հույս է պարգեւում: Սարքավորումը աշխատանքի ընթացքում շրջանցում է վնասված ցանցաթաղանթը՝ լուսային ազդակներ ուղարկելով անմիջապես տեսողական նյարդին: Զդերադի աջ աչքում միկրոչիպ է տեղադրված, որը ազդակներ է ստանում փոքրիկ տեսախցիկից, որն էլ իր հերթին ակնոցների վրա է տեղադրված: Բիոնիկ աչքը ամբողջությամբ չի վերականգնում տեսողությունը, բայց հնարավորություն է տալիս տարբերակել լույսն ու մութը, նկատել առարկաների շարժումը, ինչպես նաեւ ոչ այնքան ստույգ պատկերներ ստանալ:



© NEWS.am Medicine