Գիտնականներ՝ հեռուստացույցն ու համակարգիչը նպաստում են երեխաների մոտ հիպերտոնիայի զարգացմանը

23:50   27 փետրվարի, 2015

Գիտության եւ տեխնոլոգիայի իսպանական հիմնադրամի մասնագետները պնդում են, որ երեխայի զարկերակային ճնշումը կարող է բարձրանալ, եթե նա հեռուստացույց նայի ու համակարգչի առջեւ անցկացնի օրական երկու ժամից ավել: Մասնագետների խոսքով՝ այդ դեպքում երեխաների մոտ հիպերտոնիայի զարգացման վտանգն ավելանում է 30 տոկոսով:

Հենց այսպիսի եզրահանգման են եկել գիտնականները համապատասխան բոլոր հետազոտություններն անցկացնելուց հետո: Նրանք նշում են, որ եվրոպացի երեխաների շրջանում ավելացել են հիպերտոնիայի ախտորոշման դեպքերը: գիտնականներն այն կարծիքին են, որ այս երեւույթի պատճառը ֆիզիկական ակտիվության բացակայությունն է եւ հեռուստացույցի առջեւ երկար նստելու սովորությունը:

Վերլուծության են ենթարկվել  Իսպանիայից, Գերմանիայից, Հունգարիայից, Իտալիայից, Կիպրոսից, Էստոնիայից, Շվեյցարիայից եւ Բելգիայից ավելի քան 5 հազար երեխաների տվյալները: Ընդհանուր առմամբ հետազոտությունը տեւել է երկու տարի, եւ այս ընթացքում բժիշկները հիպերտոնիայի բավականին լայն տարածում են արձանագրել: 110 հազար երեխայի մոտ նորմայից բարձր զարկերակային ճնշում էր նկատվում: 

Մասնագետները պնդում են, որ երեխաներին անհրաժեշտ է ավելի ակտիվ կենսակերպ վարել՝ հավելելով, որ օրական առնվազն մեկ ժամ սպորտով զբաղվելն ու ֆիզիկական ակտիվությունը անհրաժեշտ են երեխաներին:



© NEWS.am Medicine