Պալիատիվ բժշկության օտարերկրյա փորձը

15:19   28 փետրվարի, 2015

Հայաստանում միջոցներ են ձեռնարկվում պալիատիվ բժշկության ներդրման համար: Բժշկության այս տեսակը կարող է մեղմել անբուժելի հիվանդ մարդկանց տառապանքը: Իսկ ինչպե՞ս են կազմակերպում պալիատիվ օգնությունը արտերկրում: Փորձենք պարզել…

Ռուսաստան

Կարինա Վարտանովան երեխաներին տրամադրվող պալիատիվ օգնության հիմնադրամից պատմեց, որ պալիատիվ օգնությունը ՌԴ-ում օրենսդրորեն սահմանված է որպես բժշկական օգնության տեսակ եւ երեխաների շահերի պաշտպանության ռազմավարության մի մասն է: Սակայն այս երկրում երեխաներին տրամադրվող պալիատիվ օգնությունը դեռեւս կայացման փուլում է գտնվում: Պալիատիվ օգնության կարիք ունեցող երեխաների թիվը մոտավորապես 287 հազար է կազմում, այդ օգնությունը տրամադրող ծառայությունների քանակը շատ սուղ է՝ ընդամենը 3 մանկական հոսպիս, 12 պալիատիվ բաժանմունք (5-7 տեղ նախատեսող) եւ 17 արտագնա ծառայություն, որոնցից մեկի աշխատանքը ապահովում է Վարտանովայի ներկայացրած հիմնադրամը:

Ռուսաստանում այս ոլորտի ամենաարդիական խնդիրը մասնագետների պատրաստումն է: Պալիատիվ բժշկության կուրսը ներառված չէ բժիշկների ուսումնական ծրագրերում եւ մասնագետները առավելագույնը կարող են վերապատրաստում անցնել՝ չունենալ, այնուամենայնիվ, բազային կրթություն այս ոլորտւմ:

Ուկրաինա

Ինչպես մեզ պատմեց Անդրեյ Պենկովը, Ուկրաինայում պալիատիվ օգնությունը օրենսդրորեն ամրագրված չէ, փոխարենը ամրագրված է երկրի առողջապահության նախարարի երեք էջանոց հրամանով:

Իսկ ինչ վերաբերվում է խնդիրներին, դրանք, մեր զրուցակցի համոզմամբ, կարելի է բաժանել երկու խմբի.

- Կառուցվածք, ինֆրաստրուկտուրա, շինություններ, հարմարություններ, որոնք չկա եւ պետք է ստեղծվեն

- Համապատասխան կրթության բացակայությունը

Ռումինիա

Միխայել Դումիտրակը Ռումինիայից պատմեց, որ իր երկրում 1992 թվականից պալիատիվ օգնությունը տրամադրվում է ուռուցքաբանական հիվանդություններով տառապող մարդկանց: Հիմնական խնդիրները կապված են եղել այս ծառայության ներդրման հետ, սակայն դրանց մեծ մասը արդեն հաղթահարված է: Երկրում կան հոսպիսներ, տնային խնամք, կան նաեւ ցերեկային խնամքի կենտրոններ: Բացի այդ՝ երկրում կա պալիատիվ օգնության բնագավառում մասնագիտացող մոտ 300 բուժաշխատող:

Ռումինիայում օպիոիդների հետ կապված խնդիրներ չկան: Ցանկացած բժիշկ կարող է նշանակել այս դեղամիջոցը: Սակայն, չնայած այս ամենի, պալիատիվ օգնությունը Ռումինիայում հասանելի է դրա կարիքն ունեցող մարդկանց 6 տոկոսին միայն:

 



© NEWS.am Medicine