Հրուշակագործները նոր շոկոլադ են ստեղծել նիհարել ցանկացող մարդկանց համար

17:38   28 փետրվարի, 2015

«Միացյալ հրուշակագործներ» նորարարական կենտրոնի մասնագետները սկսել են նոր տիպի շոկոլադի արտադրություն, որը առաջին հերթին նախատեսված է ավելորդ քաշ ունեցող մարդկանց համար: Մասնագետների խոսքով՝ այս շոկոլադը չի գիրացնում եւ նույնիսկ կարող է օգնել ազատվել ավելորդ քաշից:

Մասնագետները հույս են հայտնում, որ այս նորարարությունը սննդակարգի հետ կապված շատ խնդիրների լուծում կհանդիսանա:

Նոր կոնֆետների հիմնական տարբերությունը ածխաջրերի ցածր պարունակությունն է: Այդ պատճառով դրանք հարմար են ոչ միայն ավելորդ քաշ ունեցող, այլ նաեւ շաքարային դիաբետով տառապող մարդկանց համար: 

Հաղորդվում է, որ նոր շոկոլադը երեք տեսակի է լինելու՝ վանիլային, նարինջով, ընկույզով: Բոլոր այս բաղադրիչներն արդեն կլինիկական փորձաքննության են ենթարկվել եւ արձանագրած արդյունքները հիմք են տալիս պնդելու, որ նոր այս շոկոլադը իր հատկություններով գերազանցում է համանման եվրոպական արտադրանքը:

ՌԴ-ում միակ նորարարական կենտրոնը զբաղվում է հրուշակեղենի նոր տեսակների մշակմամբ և թեստավորմամբ: Այս ոլորտի մասնագետները բժշկական գիտությունների Ռուսաստանի ակադեմիայի (РАМН) ներկայացուցիչների հետ մեկտեղ զբաղվում են նոր հետաքրքիր ու օգտակար հրուշակեղենի մշակմամբ, իսկ նրանց բոլոր նորարարությունները  պարտադիր կարգով պատենտավորվում են:

 



© NEWS.am Medicine