Սուրճի եւս մեկ օգտակար հատկություն է բացահայտվել. այն նվազեցնում է ցրված սկլերոզի վտանգը

13:45   2 մարտի, 2015

Սուրճը կարող է կանխել ցրված սկլերոզի առաջացումը: Այս մասին են վկայում անցկացված հետազոտության արդյունքները, որոնք ներկայացվելու են Վաշինգտոնում կայանալիք Ամերիկայի նեվորոլոգիայի ակադեմիայի 67-րդ ամենամյա հանդիպմանը:

Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սուրճ օգտագործելը կարող է պաշտպանել նեվրոտիկ տարբեր հիվանդություններից՝ ներառյալ Ալցհեյմերի ու Պարկինսոնի հիվանդությունները: Այս հետազոտության հեղինակները եկել են այն համոզման, որ սուրճը կարող է պաշտպանել նաեւ ցրված սկլերոզից:

Իրենց տեսությունը ապացուցելու համար հետազոտության հեղինակ Էլլեն Մորին  (Ellen Mowry) իր գործընկերների հետ միասին վերլուծել են երկու առանձին պոպուլյացիաների տվյալները՝ փորձելով վերհանել կապը ցրված սկլերոզի եւ սուրճի միջեւ:

Առաջին հետազոտությունն իրականացվել է Շվեդիայում եւ ներառել ցրված սկլերոզով տառապող 1629 եւ առողջ 2807 մարդու: Երկրորդը ձեռնարկվել է ԱՄՆ-ում, դրան մասնակցել հիվանդ 1159 եւ առողջ 1172 մարդ:

Երկու դեպքում էլ գիտնականները վերլուծության են ենթարկել 1-10 տարվա ընթացքում հիվանդների կողմից օգտագործված սուրճի քանակը մինչեւ ՍՑ-ի ախտանիշների ի հայտ գալը: Վերլուծության է ենթարկվել նաեւ նույն ժամանակահատվածում առողջ մարդկանց օգտագործած սուրճի քանակը:

Շվեդական հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ այն մասնակիցները, որոնք սուրճ չեն խմել վերջին մեկ տարվա ընթացքում, 1.5 անգամ ավելի են հակված ՑՍ-ով հիվանդանալուն՝ ի տարբերության այն մարդկանց, ովքեր ամեն օր են սուրճ խմել վերջին 5 կամ 10 տարիների ընթացքում:

Մասնագետները կարծում են, որ սուրճի պաշտպանիշ այդ հատկությունը կարող է կապված լինել դրա հիմնական բաղադրիչի՝ կոֆեինի հետ:



© NEWS.am Medicine