Ռուսաստանում եւս մեկ մարդ է մահացել խոզի գրիպից

14:30   2 մարտի, 2015

ՌԴ Կալուգայի շրջանում արձանագրվել է խոզի գրիպով (А /H1N1 ) պայմանավորված մահվան առաջին դեպքը:

Օբնինսկի գլխավոր սանիտարական բժիշկ Անատոլի Իվանովը հայտնեց, որ 37-ամյա բնակիչը բուժհաստատություն է դիմել հիվանդության 4-րդ օրը: Նա հոսպիտալացվել է, իսկ երկու օր անց մահացել: Լաբորատոր հետազոտությունները հաստատեցին մահացածի մոտ խոզի գրիպի առկայությունը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ մահվան ելքով խոզի գրիպ էր արձանագրվել Հյուսիսային Օսիայում: Ընդհանուր առմամբ հանրապետությունում գրիպի հետ կապված բարդացումներից 13 մարդ է մահացել: Եվս մի հոգի մահացել է Ստավրոպոլում:

ԳՀԻ տվյալներով՝ ՌԴ-ում գրիպի հիվանդացության շեշտակի աճ է արձանագրվել А(H3N2) վիրուսի կառուցվածքային փոփոխությունների պատճառով: Այս վիրուսի տարածման հետեւանքով վարակվում են նույնիսկ պատվաստված մարդիկ:



© NEWS.am Medicine