Հնդկաստանում խոզի գրիպից մահացածների թիվը գերազանցել է հազարը

19:18   2 մարտի, 2015

H1N1 խոզի գրիպի զոհերի թիվը Հնդկաստանում այս տարվա սկզբից կազմել է 1075 մարդ, իսկ հիվանդացության մակարդակի ցուցանիշը հասել է 19 972-ի, հաղորդում է NDTV հեռուստաալիքը:

H1N1-ի զոհերի ամենամեծ թիվը արձանագրվել է Ռաջահստան եւ Գուջարատ Պակիստանին սահմանակից նահանգներում: Մեծ թվով վարակվածներ կան նաեւ հարեւան նահանգներում՝ Մախարաշտրում եւ Մադհյա-Պրադեշում, ինչպես նաեւ երկրի հարավ-արեւելքում գտնվող Տելանգանում: Փետրվարի սկզբին հաղորդվում էր նաեւ, որ խոզի գրիպով վարակվել է նաեւ Ռաջախստանի ներքին գործերի նախարար Գուլաբ Չանդ Կատարիան եւ նահանգի նախկին գլխավոր նախարար Աշոկ Գելխոտը:

Ավելի վաղ Հնդկաստանի առողջապահության նախարար Ջագատ Պրակաշ Նադան հայտնում էր, որ հիվանդության հարուցիչը A գրիպի վիրուսի ենթատեսակն է՝ նույն այն վիրուսը, որը խոզի գրիպի պանդեմիա է առաջացրել 2009-2010 թվականներին, սակայն այն ժամանակ վիրուսի մուտացիաներ չէին արձանագրվել:



© NEWS.am Medicine