Ավստրիայում 60-ամյա կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել

21:09   2 մարտի, 2015

Առաջին անգամ Ավստրիայում 60-ամյա կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել: Կինը հղիացել է ձվաբջիջների դոնորի միջոցով:

Նախկինում դոնորային ձվաբջիջների կամ ոչ ամուսնուց վերցրած սպերմատոզոիդների միջոցով արտարգանդային բեղմնավորումն արգելված էր Ավստրիայում: Սակայն հունվարին վերարտադրողական բժշկության մասին օրենքում փոփոխություններ էին կատարվել: Թույլատրվեց դոնորության միջոցով բեղմնավորումը, եթե դրան դիմած կինը չի հատել 45-ամյակի սահմանը: Բժշկության համար մեծ հետաքրքրություն է առաջացնում 45-անց  կնոջ բեղմնավորումը, քանի որ, ինչպես հայտնի է, տարիքի հետ արտարգանդային բեղմնավորումը պակաս արդյունավետ է դառնում, հաղորդում է Euromag-ը:

Ընդհանուր առմամբ, 60-ամյա կնոջ հղիության դեպքում հնարավոր են բարդացումներ: Տվյալ դեպքում, սակայն, ամեն ինչ լավ անցավ:

Ավստրիայի համար 60-ամյա մայրերից երեխաների լույս աշխարհ գալը բավականին հազվադեպ երեւույթ է: 1970 թվականից մինչ այսօր ընդամենը երկու նման դեպք է արձանագրվել:



© NEWS.am Medicine