Սպիտակամորթ եւ սեւամորթ աղջիկները՝ երկվորյակ քույրե՞ր

19:49   3 մարտի, 2015

Նայելով Այլմեր քույրերին՝շատ քչերը կարող են հավատալ, որ նրանք ոչ միայն քույրեր են, այլ նաեւ երկվորյակներ: Լյուսին սպիտակամորթ է, կապույտ աչքերով, բաց գույնի մազերով, իսկ նրա քույրը՝ մուլատ, մուգ աչքերով եւ խիտ սեւ մազերով:

Ինչպե՞ս կարող են երկվորյակները այդքան տարբեր լինել

Պարզվում է՝ աղջիկների մայրը ծնունդով Ջամայկաից է, իսկ հայրը՝ սպիտակամորթ : Ահա այսպես արդյունքում լույս աշխարհ են եկել սպիտակամորթ եւ սեւամորթ երկվորյակները: Զույգը եւս երեք երեխա ունի, եւ բոլորը ավելի սպիտակ են, քան Մարիան, բայց ավելի մուգ, քան Լյուսին:

Աղջիկները ծնվել են 1997 թվականի հունվարին, եւ նրանց մայրը  շոկ էր ապրել՝ առաջին անգամ տեսնելով իր դուստրերին, քանի որ ՈՒՁՀ-ն չէր կարող կանխատեսել, ինչպիսի տեսք կունենան նրանք:

«Ոչ մեկ չի հավատում, որ մենք երկվորյակներ ենք: Նույնիսկ եթե մենք նույն կերպ ենք հագնվում, այդ դեպքում եւս մենք անգամ հասարակ քույրրերի նման չենք՝ չխոսելով երկվորյակների մասին: Մեր ընկերները նույնիսկ ստիպել էին մեզ մեր ծննդյան վկայականները ցույց տալ՝ ապացուցելու համար, որ երկվորյակներ ենք», - պատմեց սպիտակամորթ Լյուսին:

Դպրոցում աղջիկները միեւնույն դասարանում են սովորել, սակայն, ցավոք, մնացած երկվորյակների նման չէին կարող փոխվել տեղերով եւ կատակել այդպես ընկերների հետ: Ի տարբերություն մնացած երկվորյակների՝ նրանց շատ հեշտ կարելի էր տարբերել:



© NEWS.am Medicine