Էբոլայից բուժված ամերիկացի բուժքույրը դատի է տվել հիվանդանոցը

17:54   3 մարտի, 2015

Էբոլայից բուժված ամերիկացի բուժքույր Նինա Ֆեմը դատարան է դիմել Դալաս նահանգի Texas Health Resources (THR) հիվանդանոցի դեմ հայցով: Կինը պնդում է, որ բուժհաստատության ղեկավարությունը սխալ տեղեկություններ է ներկայացրել կոնգրեսին՝ պնդելով, որ բուժանձնակազմը պաշտպանված է մահացու վիրուսից, հաղորդում է Associated Press-ը:

Ֆեմի խոսքով՝ նա վարակվել է Էբոլայով իր ղեկավարության անտարբերության պատճառով: Հիվանդին խնամելու ընթացքում նրան պաշտպանիչ միջոցներ չէին տրամադրել, եւ հիվանդի կողքին գտնվելիս բաց են եղել նրա վիզն ու գլուխը:

Նինա Ֆեմը Լիբերիայում Էբոլայով վարակված Թոմաս Դունկանի (Thomas Duncan) հետ կոնտակտ ունեցած  երկու բուժքույրերից մեկն է: 2014 թվականի սեպտեմբերին Դունկանը հոսպիտալացվել է եւ երկու ամիս անց մահացել: Իսկ երկու բուժքույրերին էլ հաջողվել էր բուժվել: Դունկանը Էբոլայից մահացած միակ մարդն է ԱՄՆ-ում:

Նինա Ֆեմի դեպքը ԱՄՆ-ում խորհրդանիշ է դարձել վիրուսի դեմ պայքարում: Այն բանից հետո, երբ օրիորդին հաջողվեց բուժվել, նրան ընդունել էր Բարաք Օբաման: Ֆեմը պնդում է, որ հիվանդանոցի ղեկավարությունը օգտագործել է իր հետ պատահածը փիառի նպատակով:

 

 

 



© NEWS.am Medicine