Մեկ շաբաթում Երեւանում ծնվել է 385 երեխա

15:27   4 մարտի, 2015

Փետրվարի 20-27-ն ընկած ժամանակահատվածում Երեւանում ծնվել է 385 երեխա` 210 տղա եւ 175 աղջիկ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ փետրվարի 20-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 45192 քաղաքացի:

Նույն օրերի ընթացքում Երեւանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 5088 կանչ. հիվանդանոց է տեղափոխվել 935 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները եւ տարաբնույթ վնասվածքները:



© NEWS.am Medicine