Միսս Մեծ հետույքը քիչ էր մնում մահանար անորակ իմպլանտների պատճառով (ֆոտո)

23:44   4 մարտի, 2015

Բրազիլիայի ամենամեծ հետույքի մրցանակաբաշխության հաղթողը վերջին շաբաթների ընթացքում երկրորդ անգամ հոսպիտալացվել է: Եվ կրկին հոսպիտալացվելու պատճառ են դարձել հետույքի անորակ իմպլանտները:

27-ամյա Անդրեսսա Ուրակը երկու տարի առաջ երկրորդ տեղն է զբաղեցրել Բրազիլիայի լավագույն հետույքի Miss BumBum մրցանակաբաշխությունում: Մի քանի շաբաթ առաջ նա պատմել էր լրագրողներին, թե ինչպես պատահեց, որ հետույքը մեծացնելու պլաստիկ վիրահատությունը հրատապ հոսպիտալացման պատճառ դարձավ: Բժիշկները նկատեցին, որ կոսմետիկ քսուկը ներթափանցել է աղջկա ոտքի մկաններ՝ ծանր բորբոքում առաջացնելով:

Մեկ ամիս Անդրեսսան անցկացրեց ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Նա վախենում էր կորցնել ոտքը մկանների ախտահարման պատճառով: Բարեբախտաբար, աղջիկը հաղթահարեց հիվանդությունը, սակայն քիչ հետո նորից հայտնվեց հիվանդանոցում: Այս անգամ հոսպիտալացման պատճառ էր դարձել հետույքի իմպլանտը: Շփվելով լրագրողների հետ հենց Սան Պաուլոյի հիվանդանոցում՝ աղջիկը պատմեց, որ ենթարկվել է անհետաձգելի վիրահատության, որի ընթացքում հեռացրել են հետույքի իմպլանտը, քանի որ իր ոտքը, ինչպես նաեւ կյանքն առհասարակ, վտանգվել էին:

«Ես շատ եմ տառապում, բայց նաեւ աղոթում եմ, եւ Աստված չի թողնում ինձ», - նշում է Անդրեսսան: «Դա ամբողջությամբ իմ մեղքն է, ես պատժվել եմ փառամոլությանս համար: Փառք Աստծո, այժմ ես ալեւս կարիք չունեմ այսպիսի մարմին ունենալու: Այժմ ես արժանի աշխատանք ունեմ եւ կարող եմ հոգալ ընտանիքիս ապրուստը: Ես շատ ավելի շատ ուզում եմ պահպանել ոտքերս եւ կարողանամ քայլել՝ թեկուզեւ կորցնելով հետույքի չափսերի կեսը»:

Ժամանակին ասեկոսեներ էին պտտվում, որ այս աղջիկը հարաբերություններ է ունեցել պորտուգալացի ֆուտբոլային գերաստղ Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Վերջին 5 տարիների ընթացքում Անդրեսսան ենթարկվել է 9 կոսմետիկ պրոցեդուրաների՝ ներառյալ ռինոպլաստիկան, դեմքի կորեկցիան, ծնոտի փոքրացումը, կրծքի մեծացումը, լիպոսակցիան եւ նույնիսկ սեռական օրգանների հետ կապված որոշ պրոցեդուրաներ: Այս ամենի շնորհիվ էլ աղջիկը կարողացավ հաղթել 2012 թվականի Miss BumBum մրցանակաբաշխությունում, որտեղ որոշվում են երկրի լավագույն հետույքները:




© NEWS.am Medicine