World of Warcraft խաղի երկրպագուն մահացել է 19 ժամ անընդմեջ խաղալուց հետո

16:00   5 մարտի, 2015

24-ամյա Վու Տաին մահացել է 19 ժամ անընդմեջ World of Warcraft հանրահայտ ցանցային խաղը խաղալուց հետո: Արեւմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տղան խաղացել է Շանհայի ինտերնետ-սրճարաններից մեկում, երբ հանկարծակի սկսել է հազալ եւ կորցրել է գիտակցությունը:

«Հանկարծակի ես լսեցի, ինչպես  նա հառաչեց: Երբ թեքվեցի, որ տեսնեմ, ինչ է եղել,  նա շատ գունատ էր եւ հիվանդ տեսք ուներ: Նա սրբում էր բերանը թաշկինակով, որի վրա արյուն կար», - պատմել է Քսին Լոն՝ մահացած երիտասարդի ընկերներից մեկը:

Ընկերները հարցրել են, ինչպես է Վուն զգում իրեն, ինչին նա պատասխանել է, որ արդեն լավ է: Տղաները շտապօգնություն են կանչել, բայց տղան մահացել է մինչեւ բժիշկների ժամանումը:

Իրավապահները նշել են, որ հերձումը ցույց կտա տղայի մահվան պատճառները, սակայն, ամենայն հավանականությամբ, այստեղ նշանակալից դեր է խաղացել 19 ժամ անընդմեջ համակարգչային խաղ խաղալը:



© NEWS.am Medicine