Մարդիկ, վիրուսներն ու սնկերը նմանատիպ գեներ ունե՞ն

21:42   13 մարտի, 2015

Գենետիկական նյութի մի մասը մենք՝ մարդիկ, ժառանգել ենք կենդանի օրգանիզմների այլ տեսակներից՝ վիրուսներից, քորդավորներից եւ սնկերից: Այս մասին են հայտնում Քեմբրիջի համալսարանի գիտնականները:

Այս եզրահանգմանը գիտնականները եկել են կենդանիների 24 տարբեր տեսակ ուսումնասիրելուց հետո: Ուսումնասիրվող կենդանիների շարքում էին դրոզոֆիլ ճանճերը, նեմատոդները եւ, իհարկե, մարդը: Արդյունքները ցույց տվեցին, որ մարդու ԴՆԹ-ում պարունակվում է 145 գեն, որը մարդը ստացել է այսպես կոչված «հորիզոնական տեղափոխման» արդյունքում: Այս գեները ժառանգվել են վիրուսներից, սնկերից, բակտերիաներից եւ քորդային կենդանիներից:

Գեների հորիզոնական տեղափոխումը մի գործընթաց է, որի ընթացքում օրգանիզմը փոխանցում է իր նյութերը մի ուրիշ օրգանիզմի, որը իր ժառանգորդն է համարվում: Մի շարք գիտնականներ պնդում են, որ հորիզոնական տեղափոխումը հսկայական դեր է խաղացել միաբջիջ կենդանիների աշխարհում, երբ դեռ նոր էր տեղի ունենում կենդանի օրգանիզմների ձեւավորումը:

«Ես այն կարծիքին եմ, որ մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ հորիզոնական տեղափոխումը բնորոշ է ոչ միայն միկրոօրգանիզմներին, այլ նաեւ որոշիչ դեր է խաղացել շատ կենդանիների էվոլյուցիայի գործընթացում: Հնարավոր է, սա վերաբերվում է բոլոր կենդանիներին», - նշում է հետազոտության հեղինակ Ալիստեր Կրիսպը:

Համապատասխան հոդվածը լույս է տեսել Genome Biology գիտական ամսագրում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ ամսագրի կայքում:

 



© NEWS.am Medicine