Կոմպոտները գազավորված ընպելիքների փոխարեն՝ ատամների պահպանման համար. խորհուրդ է տալիս ստոմատոլոգը

19:09   18 հունվարի, 2014

Գազավորված ընմպելիքները ավելի լավ է փոխարինել կոմպոտով: Այս մասին NEWS.am Medicine-ին ասաց ARSEDENT ստոմատոլոգիական կլինիկայի բժիշկ-ստոմատոլոգ Արմեն Բաբայանը:

«Հիմա տեղեկատվությունը հեշտ հասանելի է, եւ բոլորին է հայտնի, թե ինչքանով վնասակար են ատամների համար գազավորված ըմպելիքները»,- նշեց բժիշկը:  Ստոմատոլոգի խոսքով տարբեր քացր ըմպելիքներ բացասաբար են ազդում մարդու ողջ օրգանիզմի՝ առանձանապես ատամների վրա: Գազավորված ըմպելիքների հաճախակի օգտագործումից  փոխվում է ատամների գույնը, կարող է փոխվել նաեւ արմատների գույնը:

«Քաղցր ըմպելիքներ խորհուրդ չեն տալիս խմել ոչ միայն ատամնաբույժները, այլ նաեւ մյուս բժիշկները», -  ընդգծեց Բաբայանը, ավելացնելով, որ նման ըմպելիքներում պարունակվող սոդան, շաքարը եւ CO2-ի համարժեքը բացասաբար են ազդում լնդերի, ստամոքսի եւ ատամների վրա: Գազավորված ըմպելքիներում ածխաթթու գազը հյութի երկարատեւ պահպանման համար է,  բայց այն կարող է ժամանակի ընթացքում հիվանդության պատճառ դառնալ:

«Ողջ աշխարհում գազավորված ըմպելիքներից հրաժարվելու ժամանակն է»,- ընդգծեց բժիշկը, ավելացնելով, որ պետք է  անցնել ատամների համար ավելի քիչ վտանգավոր կոմպոտների: Ընդ որում կոմպոտները կարելի է ինչպես է լավ արտադրողից ձեռք բերել, այնպես էլ պատրաստել  ինքնուրույն:

Պետք է հիշել, որ  էժանագին եւ անորակ ըմպելիքներում միշտ գունանյութեր, շաքարի փոխարինիչներ եւ այլ վնասակար նյութեր են պարունակվում, որոնք անկասկած կարող են փչացնել ատամները մակերեսից մինչեւ արմատներ: Գրեթե բոլոր գազավորված ըմպելիքներում պարունակվում է  թթու, որն ունակ է փչացնել ատամի էմալը:



© NEWS.am Medicine