Կինն իր մոտ կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերել մի կտոր պիցայի շնորհիվ

21:46   24 մարտի, 2015

Երեք երեխաների մայր 52-ամյա Մելանի Թորփը պնդում է, որ իր մոտ կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերել մի կտոր պիցայի շնորհիվ: Մելանին, նրա ամուսինն ու երեխաները պիցերիա են գնացել, որտեղ պատրաստվում էին նշել ավագ տղայի համալսարանն ավարտելը: Այնտեղ պիցայի մի քանի փշուր ընկել է Մելանիի շորի վրա: Շորը թափ տալու ընթացքում Մելանին պատահաբար կրծքում կասկածելի կոշտացումներ է հայտնաբերել:

Նախկինում կինը երբեք չէր նկատել այդ կոշտացումները, սակայն դրանք բավականին մեծ էին, եւ անհանգստացած կինը, չնայած նրան, որ ոչ մի գանգատ չուներ, հաջորդ օրն իսկ դիմել է բժշկի: 5 օր անց նրա մոտ քաղցկեղ է ախտորոշվել: Ընդ որում՝ պարզվեց, որ կոշտացումները երկուսն են:

Շուտով կնոջը վիրահատեցին: Վիրահատությունը տեւեց 8 ու կես ժամ: Վիրահատության ընթացքում բժիշկները մաստէկտոմիա են իրականացրել, իսկ այնուհետեւ նաեւ վերականգնողական վիրահատություն են իրականացրել: Այսպիսով, կինը կոմայից դուրս է եկել նոր արհեստական կրծքով:

 «Ես միշտ ասում եմ, որ քնեցի երկու կրծքով եւ արթնացա կրկին երկու կրծքով», - պատմում է Մելանին:

Վիրահատությանը քիմիաթերապիայի 6 կուրս է հետեւել, ինչից հետո բժիշկները հայտնել են, որ քաղցկեղն անհետացել է:

Այժմ կինը պետք է ամեն 6 ամիսը մեկ ստանդարտ ստուգումներ անցնի՝ հիվանդության հնարավոր կրկնումը կանխելու համար: Ինքը կինը համոզված է, որ հենց պիցան է փրկել իր կյանքը, քանի որ, եթե չլիներ պիցան, նա չէր հայտնաբերի կրծքի կոշտացումները:

 

 



© NEWS.am Medicine