19 տարեկան հիվանդին փրկել չկարողացած բժշկի հուզիչ լուսանկարը

20:54   24 մարտի, 2015

Շատերը մտածում են, որ բժիշկների եւ այլ բուժաշխատողների մոտ, որոնք հաճախ են մահվան ականատեսը դառնում, յուրահատուկ իմունիտետ է ձեւավորվում դրա նկատմամբ:  Սակայն այս նկարը, որը տեղադրել է Reddit կայքում NickMoore911 օգտատերը, ցույց է տալիս, որ բժիշկները նույնպես կարող են հուզվել եւ հուզվում են իրենց հիվանդների մահվան պատճառով:

Այս նկարի վրա Կալիֆորնիայի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժնի բժիշկն է պատկերված, որին չի հաջողվել փրկել 19-ամյա հիվանդին: Հիվանդի մահվան հանգամանքները, ինչպես նաեւ բժշկի անունը, հայտնի չեն: Հայտնի է միայն, որ լուսանկարն արել է այս բժշկի գործընկերը եւ տեղադրել համացանցում՝ իր գործընկերջ թույլտվությամբ:

«Այս նկարի վրա պատկերված տղամարդը չկարողացավ փրկել իր հիվանդներից մեկին», - գրել է լուսանկարի հեղինակը: «Չնայած նրան, որ սա հաճախ է հանդիպում մեր աշխատանքում, սովորաբար մենք կորցնում ենք տարեց հիվանդներին: Իսկ այս հիվանդն ընդամենը 19 տարեկան էր, բժշկի համար սա այն դեպքերից մեկն է, որոնք շատ մեծ ցավ են պատճառում »:



© NEWS.am Medicine