Կաթը օգտակար է ոչ միայն ոսկորների, այլ նաեւ ուղեղի համար

17:46   26 մարտի, 2015

Կաթը օգտակար է ոչ միայն ոսկորների եւ մկանների համար, այլ նաեւ ուղեղի: Այն բարձրացնում է գլուտատիոն կոչվող հակաօքսիդանտների քանակը, պնդում են Քանզասի համալսարանի գիտնականները:

Գիտնականները 60 կամավոր ներառող հետազոտություն են իրականացրել, որի արդյունքները լույս են տեսել The American Journal ofClinical Nutrition ամսագրում: Կամավորների ուղեղը սկանավորել են գլուտատիոնի մակարդակը որոշելու համար: Պարզվեց, որ այն մարդիկ, ովքեր կաթ են խմում, առանձնանում են այս հակաօքսիդանտի ավելի բարձր պարունակությամբ՝ կաթ չօգտագործող մարդկանց համեմատ:

Նախագծի ղեկավար նեվրոպաթոլոգ Ին-Յան Չոյը եւ դիետոլոդ Դեբրա Սալլիվանը նշում են, որ գլուտատիոնը նպաստում է օքսիդացման գործընթացների կանխարգելմանը: Նշենք, որ այս գործընթացներն ակտիվանում են Պարկինսոնի եւ Ալցհեյմերի հիվանդության հետեւանքով:

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ կաթը դրական է անդրադառնում տղամարդկանց եւ կանանց նյարդային համակարգի կենտրոնական հատվածի վրա եւ ունի մի շարք կարեւոր հատկություններ, որոնք անհրաժեշտ են ուժերը վերականգնելու համար: Ավելին՝ այն կարող է հարստացնել օրգանիզմը եւ ուղեղը հակաօքսիդանտներով՝ այդպիսով օգնելով օրգանիզմին մի շարք վտանգավոր գործընթացների դեմ պայքարի գործում:



© NEWS.am Medicine