Բժիշկները տղամարդու քթից հարյուր կենդանակեր թրթուր են հեռացրել (վիդեո)

14:08   28 մարտի, 2015

Բժիշկները 65-ամյա բրազիլացու քթից հարյուր կենդանակեր թրթուր են հեռացրել, որոնք կարող էին քայքայել նրա դեմքը՝ ոսկորները, մաշկը, աչքերը, քիթը: Ինչպես կարելի տեսնել տեսանյութում, այս թրթուրները տեղավորվել էին տղամարդու քթի խոռոչներում՝ իրենց բավականաչափ հարմար զգալով այնտեղ:

Սարսափելի այս վիրահատության տեսանյութը, որը բժիշկները արել են փոքրիկ տեսախցիկի միջոցով, շատ արագ տարածվեց համացանցում: Տեսանյութում երեւում է, ինչպես են բրազիլացու քթից հեռացնում ավելի քան հարյուր թրթուր: Տղամարդու օրգանիզմի դետոքսիկացիայի համար չորս օր պահանջվեց: Թրթուրները հեռացնելուց հետո բժիշկները աղի լուծույթ են օգտագործել: Բարեբախտաբար, դրանից հետո հիվանդի ինքնազգացողությունը բարելավվել է եւ քթի վերքերը երկու ամսվա ընթացքում անցել են:

Տղամարդը, որը, ինչպես պարզվեց, նաեւ ՄԻԱՎ եւ հեպատիտ C վարակակիր է, դիմել է մասնագետներին այն բանից հետո, երբ ուղիղ մի շաբաթ նրա մոտ արյունահոսություն, սրտխառնոց եւ գլխացավ էր նկատվում: Տղամարդը նաեւ բողոքում էր ձախ քթանցքում սուր ցավերից, դժվարացած շնչառությունից եւ աչքերի շուրջ այտուցումների ի հայտ գալուց: Բժիշկները շոկ ապրեցին՝ տեսնելով, որ բրազիլացու քթի մեջ ավելի քան հարյուր մակաբույծեր են բնակվել: Ինչպես է մարդը վարակվել, բժիշկները չեն հայտնում:

«Մենք հույս ունենք, որ մյուս անգամ, երբ հիվանդի մոտ քթի ուժեղ քոր սկսվի, նա չի սպասի մեկ շաբաթ, այլ միանգամից կդիմի մասնագետներին», - նշում են տղամարդուն վիրահատած բժիշկները:



© NEWS.am Medicine