Երեւանում մեկ շաբաթում ծնվել է 433 երեխա. աղջիկներ ավելի շատ են ծնվել

13:14   30 մարտի, 2015

Մարտի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում Երեւանում ծնվել է 433 երեխա` 205 տղա եւ 228 աղջիկ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն ժամանակահատվածում Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 50 160 քաղաքացի:

 



© NEWS.am Medicine