Սինգապուրյան բժիշկները աղիքների քաղցկեղի բուժման նոր մեթոդ են բացահայտել

13:45   6 ապրիլի, 2015

Քիմիաթերապիայի շրջանակում կիրառվող դեղամիջոցներից մեկը, որը օգտագործվում է լեյկեմիայի բուժման համար, կարող է կանխարգելել եւ վերահսկել հաստ աղիքի քաղցկեղի զարգացումը: Այս եզրահագման են եկել Նանյանի տեխնոլոգիական համալսարանի մասնագետները Շվեդիայի Կարոլինայի համալսարանի իրենց գործընկերների հետ միասին:

Կոլոռեկտալ քաղցկեղը կամ հաստ աղիքի քաղկցկեղը ամբողջ աշխարհում տարածված քաղցկեղային  հիվանդություններից մեկն է (թոքերի եւ կրծքаգեղձի քաղցկեղի հետ մեկտեղ): Կոլոռեկտալ քաղցկեղի դեպքերի 95 տոկոսում չարորակ գոյացություններ են ի հայտ գալիս:

Քաղցկեղի այս տեսակն ուսումնասիրելով՝ գիտնականները պարզել են, որ Իմանիտիբը՝ կասեցնող ֆերմենտը, որը կիրառվում է լեյկեմիայի բուժման համար, աշխատում է EphB կոչվող բջիջների ռեցեպտորների ազդանշանային ուղիների աշխատանքը կասեցնելու միջոցով, ինչի արդյունքում քաղցկեղը չի տարածվում դեպի շրջակա հյուսվածքներ: Պարզվել է, որ հաստ աղիքի քաղցկեղով մկների բուժման ընթացքում Իմանիտիբը օգնում էր կրկնակի փոքրացնել քաղցկեղի չափսերը: Այս արդյունքը շատ տպավորիչ է, քանի որ ներկայումս գոյություն չունի աղիքային քաղցկեղների ռեցիդիվների կանխարգելման որեւէ միջոց՝ դրանք վիրաբուժական ճանապարհով հեռացնելուց հետո:

«Մեր հետազոտությունը կլինիկական մեծ նշանակություն ունի, քանի որ Իմանիտիբը քաղցկեղի բուժման եւ դրա զարգացումը կասեցնելու շատ մեծ ներուժ ունի՝ հատկապես այն հիվանդների դեպքում, որոնք հակված են կոլոռեկտալ քաղցկեղ ձեռք բերելուն», - նշում է պրոֆեսոր Սվեն Պետերսոնը:

«Հաստ աղիքի քաղցկեղ ունեցող մկների դեպքում Իմանիտիբը կարողացավ երկարացնել կյանքի տեւողությունը եւ արդյունավետ էր քաղցկեղի զարգացման վերջին փուլերում գտնվող եւ հաստ աղիքի արյունահոսություն ունեցող մկների կենսակայունության տեսանկյունից», - նշում է բժիշկ Պարագ Կունդուն՝ հետազոտության հեղինակներից մեկը:

Հետազոտության արդյունքները լույս են տեսել Science Translational Medicine հեղինակավոր ամսագրում:



© NEWS.am Medicine