Պանրի սիրահարները ավելի ակտիվ սեռական կյանք են վարում

10:51   15 ապրիլի, 2015

Պանրի սիրահարները ավելի հաճախ են զբաղվում սեքսով, ցույց է տալիս նոր հետազոտությունը: Բանն այն է, որ այս կաթնամթերքը ուժեղ աֆրոդիզիակների շարքին է դասվում: Գիտնականները կարծում են, որ սեռական գրգռվածությունը ձեւավորվում է տրիպտոֆանի ազդեցությամբ, որը մեծ քանակությամբ պարունակվում է պանրում, քանի որ վերջինս նպաստում է սերոտոնինի (երջանկության հորմոնի) ձեւավորմանը:

Հետազոտությունը 4600 կամավոր է ներգրավել: Պարզվեց, որ պանրի սիրահար մարդկանց 32 տոկոսը զբաղվում է սեքսով առնվազն ամիսը 6 անգամ: Պանրի նկատմամբ անտարբեր մարդկանց միայն 27 տոկոսն է նույնքան հաճախ սեքսով զբաղվում: Համեմատության համար նշենք, որ պանրի սիրահարների 73 եւ պանրի նկատմամբ անտարբեր մարդկանց 60 տոկոսը ամսական միջինը երկու անգամ է սեքսով զբաղվում: 

Մասնագետները համոզված են, որ տապակած պանիրը սովորականի համեմատ ավելի շատ գրգռիչ հատկություններով է օժտված: Սեռական ակտիվությունից զատ՝ պանրի սիրահարները առանձնանում են իրենց բարեգթությամբ, սիրում են ճանապարհորդել եւ արկածներ ունենալ:

Ակտիվ սեռական կյանքով ապրելու համար բավական է շաբաթը գոնե մեկ անգամ օգտագործել այս կաթնամթերքը:



© NEWS.am Medicine